ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վիեննայում բանակցությունները 3 օրով երկարաձգվել են

Վիեննայում իրանական միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցությունները 3 օրով երկարաձգվել են: The Guardian ամսագրի փոխանցմամբ պատճառը զինամթերքի էմբարգոն վերացնելու հարցի շուրջ տարաձայնություններն են̦ թեև արևմտյան դիվանագետները լիահույս են̦ որ մինչև այս շաբաթվա ավարտը կկարողանան համապարփակ համաձայնագիր ստորագրել: Նրանք նշում են̦ որ Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» միջև տարաձայնությունների շրջանակը «շարունակում է նեղանալ ամեն անցնող ժամի հետ»̦ և ընդամենը մի քանի խնդիրներ կան̦ որոնք դեռևս չեն լուծվել: Ամենավիճելի հարցը թերևս Իրանի հրթիռային ծրագրի նկատմամբ ՄԱԿ-ի կողմից կիրառվող պատժամիջոցների և̦ առհասարակ̦ զենքի էմբարգոյի շուրջ տարաձայնություններն են:

Իր հերթին̦ Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին հայտնել է̦ որ Իրանի և միջազգային միջնորդների միջև վերջնական համաձայնագրի տեքստը գրեթե ավարտված է: Ինչպես հայտնում է իրանական IRNA գործակալությունը̦ Արաքչին ընդգծել է̦ որ երբ համաձայնագիրը կնքվի̦ պատժամիջոցների հարցը պետք է ամբողջովին վերացվի: Անդրադառնալով վերջնաժամկետի երկարաձգմանը` Իրանի փոխարտգործնախարարն ասել է̦ որ որևէ վերջնաժամկետ սուրբ չէ: «Մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունները Վիեննայում որքան անհրաժեշտ լինի»,- ասել է նա:

«ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերի հիմքը Իրանի նկատմամբ զենքի էմբարգոն է̦ իսկ Իրանը ցանկանում է̦ որ համաձայնագրի ստորագրմամբ պատժամիջոցներն ամբողջությամբ հանվեն: Անհնար է գործարք կնքել պատժամիջոցների համակարգ ունենալով̦ մոտեցումը պետք է ամբողջությամբ փոխվի»̦ - ասել է իրանցի դիվանագետը: Նա նաև հավելել է̦ որ Թեհրանի կարծիքով ամենակարևոր պատժամիջոցները̦ որ պետք է վերացվեն̦ տնտեսական և ֆինանսական պատժամիջոցներն են: Ինչ վերաբերում է զենքի էմբարգոյին̦ ապա Իրանի փոխարտգործնախարարի կարծիքով դա «օրհնություն» էր Իրանի համար̦ քանի որ  դրա արդյունքում Իրանը կարողացավ պաշտպանական ոլորտներում ինքնաբավության հասնել:

Նշենք նաև̦ որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է̦ որ հպարտ է իրանցի միջուկային բանակցողներով̦ ովքեր Վիեննայում խիզախությամբ պայքարում են Իրանի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար: Նա հույս է հայտնել̦ որ իր երկիրը հաղթող դուրս կգա այս բանակցություններից: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: