Միջազգային հանրությունը սկսել է լսել ԼՂՀ-ին

Վերջին շրջանում Արցախի Հանրապետությունն ակտիվ ջանքեր է գործադրում՝ խորացնելու և ամրապնդելու իր արտաքին կապերը: Այս ուղղությամբ գրանցված հաջողություններն արդյունք են ոչ միայն ԼՂՀ կառավարության գործադրած ջանքերի, այլ նաև դրսից եկող նախաձեռնության:
Նման նախաձեռնության օրինակ էր Chatham House-ի (Արտաքին հարաբերությունների բրիտանական արքայական ինստիտուտի) կողմից ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին ուղղված հրավերը, որը հնարավորություն ընձեռեց նախագահին նաև հանդես գալ ելույթով և ներկայացնել ԼՂՀ ներքաղաքական և արտաքին քաղաքական գործընթացները (պետք է նկատել, որ Chatham House-ը, հանդիսանում է ամբողջ աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող վերլուծական կենտրոններից մեկը ):
Այցը կարևորվեց նրանով, որ Լոնդոնում մասնագիտական շրջանակները հնարավորություն ունեցան ստանալ «առաջին ձեռքից» տեղեկատվություն ԼՂՀ-ում պետականաշինության, երկրի ներքին և արտաքին քաղաքականության, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին: Բացի այդ, ևս մեկ անգամ ընդգծվեց խորհրդարանական կապերի կարևորությունը:
Փաստը, որ ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաների միջազգային այցերը վերջին շրջանում առավել հաճախակի են դարձել, խոսում է առնվազն երեք կարևոր հանգամանքների մասին.
-առաջինը, չնայած նրա, որ ներկայումս Ղարաբաղյան հիմնահարցով բանակցող պաշտոնական կողմերը Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետություններն են՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, միջազգային հանրությունը սկսել է գիտակցել, որ հակամարտությունը չի կարող լուծվել, եթե հակամարտության ուղղակի կողմ հանդիսացող Արցախի Հանրապետությունը չունենա իր մասնակցությունը բանակցային գործընթացին և Արցախի ժողովուրդը չասի իր խոսքը խնդրի վերջնական լուծման համար,
- երկրորդ, երկար տարիներ միջազգային հանրությունը Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետություններին դիտարկել է որպես հիմնական աղբյուր ԼՂՀ-ի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար: Սակայն ժամանակը ցույց է տվել, որ երրորդ աղբյուրից՝ լինի դա Հայաստանի Հանրապետությունը, թե Ադրբեջանի Հանրապետությունը, հնարավոր չէ ստանալ ամբողջական պատկերացում Արցախում ընթացող ներքին գործընթացների մասին: Այս տարիների ընթացքում ԼՂՀ իշխանություններին հաջողել է ձևավորել անկախ և ժողովրդավարական կառույցներ, որոնց մասին հնարավոր է պատկերացում կազմել տեղեկություն ստանալով միայն երկրի ներքին գործընթացներում ակտի ներգրավված անձանցից՝ այս դեպքում ԼՂՀ իշխանություններից,
- և վերջապես երրորդ, սա ԼՂՀ իշխանությունների ակտիվ ջանքերի արդյունք է, որոնք ուղղված են խորհրդարանների, տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մակարդակով զարգացնելու երկրի արտաքին կապերը՝ չնայած ԼՂՀ ճանաչված չլինելու հանգամանքին: Արցախի Հանրապետության տարեցտարի աճող քույր քաղաքների, ինչպես նաև խորհրդարանական բարեկամության խմբերի թիվը խոսում է այդ ջանքերի հաջողված լինելու մասին, որոնք ապագայում դառնալու են ԼՂՀ միջազգային ճանաչման հիմնասյուները:
այլ նյութեր այս թեմայով
- Արցախն ու Արցախյան հարցը Եվրախորհրդարանի ուշադրության կենտրոնում Ընթացքի մեջ է Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանը և օրակարգային հարցերից մեկը նաև Լաչինի միջանցքի փակ լինելու...
- Երևանում տեղի ունեցավ «Ճոճանակ։ Արցախյան հակամարտություն․ 30 տարվա աղմուկն ու լռությունը, բանակցություններ և ոչ միայն» գրքի շնորհանդեսը Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի 30 տարիների, դրանց շուրջ հանրության հետ տարված աշխատանքի, հանրային...
- Ռուսական ուժերը ձախողել են իրենց պարտականությունները. ԱՄՆ սենատորները նամակ են հղել պետքարտուղար Բլինքենին՝ հորդորելով օգնել Արցախին Միացյալ Նահանգները չի կարող մի կողմ կանգնել, մինչ Ալիևի ռեժիմն անզգամաբար սպառնում է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների...
- ԱՄՆ-ը կոչ է անում լիարժեքորեն վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով «Մենք շարունակում ենք մտահոգված մնալ Լաչինի միջանցքի հասանելիության խաթարման և ստեղծված իրավիճակի հումանիտար...
- Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի արևելյան և հյուսիս-արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը․ Արցախի ՊԲ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
-
20:56
Բաքուն հավաքել է ականները ՀՀ ինքնիշխան տարածքից. Հաագայում հայկական կողմն արձագանքում է Ադրբեջանի պահանջներին
-
20:48
Անընդունելի ենք համարում խաղաղապահների հետ կապված ցանկացած չստուգված տեղեկության հանրայնացումը. Արցախի դատախազություն
-
19:33
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է 2024-2026 թթ. ՄԺԾԾ նախնական հարկաբյուջետային շրջանակը
-
18:48
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ճապոնիայի ԱԳ նախարարի հետ
-
18:44
Լավրովը հայտնել է Իրանին Թուրքիայի և Սիրիայի հարաբերությունների կարգավորման գործընթացում ներառելու որոշման մասին
-
18:14
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
-
17:12
Վարչապետին ներկայացվել է Ջրային կոմիտեի 2022թ. գործունեության հաշվետվությունը
-
17:00
Օպերատիվ շտաբի նիստում ներկայացվել է պարենային ապրանքների, վառելիքի շուկաներում, ենթակառուցվածքների ոլորտում իրավիճակը
-
16:43
Մհեր Գրիգորյանը Իրանի նախագահի տեղակալ Սեյեդ Մասուդ Միրքազեմիին հրավիրել է Երևան
-
16:11
ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով. Ժոզեպ Բորելը պատասխանել է ԵԽ պատգամավորի հարցերին
-
16:01
Բլինկենը և Նեթանյահուն հայտարարել են, որ ձգտում էին ամրապնդել իրենց համագործակցությունը՝ ընդդեմ Իրանի
-
15:38
Աշխատանքային այցով Թեհրան մեկնած Արցախի ՄԻՊ-ն ընդգծել է սփյուռքի աջակցության կարևորությունը
-
15:17
ՀՀ առողջապահության նախարարն ու ԱՀԿ գլխավոր տնօրենը քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը
-
15:11
Ապրիլից Երևանի և Սոֆիայի միջև ուղիղ ավիահաղորդակցություն կսկսվի
-
15:08
ԵՊՀ ռեկտորը նախագահին է ներկայացրել համալսարանում իրականացվող կրթական և ակադեմիական բարեփոխումներն ու ծրագրերը
-
15:05
Երուսաղեմում հարձակումների կապակցությամբ ոստիկանության ներկայացուցիչը այցելել է Հայոց պատրիարքարան
-
15:02
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
14:32
Հայաստանն ու Արցախը կանգնած են Ադրբեջանի կողմից պատերազմի իրական վտանգի առաջ. Ադամ Շիֆ
-
14:00
Ադրբեջանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս չմեկնել Իրան
-
13:40
Տեխասի հայկական եկեղեցին ճանաչվել է 2022թ. ԱՄՆ լավագույն շինություն
օրվա
շաբաթվա
ամսվա
-
19:09
SOS - ԱՐՑԱԽ․ Հրատապ գործողությունների ծրագիր
-
14:30
Պեսկովը կասկածի տակ է դրել Անկարայի կողմից Կիևին կասետային զինամթերքի մատակարարման մասին լուրերի հավաստիությունը
-
15:02
Հայաստանի մերժումից հետո ՀԱՊԿ-ը զորավարժություն կանցկացնի այլ երկրում
-
14:52
Հունվարի 1-ից բարձրացել են մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը
-
21:08
ԵՄ-ն ապացույցներ չունի, որ Իրանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ է մատակարարում
-
15:01
Մեզ հիմա անհրաժեշտ է աշխարհի ուշադրությունը․ Քիմ Քարդաշյանը՝ Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին
-
09:27
Կոչ ենք անում անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքի հասանելիությունը․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ
-
13:58
Կրակոցներ իրանա-ադրբեջանական սահմանին. վիրավոր կա
-
19:37
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորումը չպետք է ԵՄ-ի և ՌԴ-ի միջև մրցակցության պատանդ դառնա․ ԵՄ ներկայացուցիչ
-
14:00
Լոս Անջելեսի քաղաքապետը և քաղաքային խորհրդի նախագահը դիմել են ԱՄՆ նախագահին՝ Լաչինի միջանցքի հարցով
Խոնավություն՝ 86%
Քամի՝ 0 կմ/ժ