ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանական միջուկային ծրագիր. համաձայնագիրը կարող է ստորագրվել արդեն այսօր

Հուլիսի 13-ը կարող է շրջադարձային դառնալ պատմության մեջ: Ակնկալվում է̦ որ այսօր իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցող դիվանագետները հանդես կգան հայտարարությամբ վերջնական համաձայնագրի կնքման մասին: Այս մասին հայտնում է The Associated Press-ը: Դիվանագետները հայտնել են գործակալությանը̦ որ նախնական համաձայնագիրը կարող է ձեռք բերվել կիրակի օրը` զգուշացնելով̦ որ վերջնական մանրամասները դեռևս մշակման փուլում են: Ամերիկացի և իրանցի դիվանագետներն անանունության սկզբունքով հայտնել են̦ որ հնարավոր է` չհաջողվի համաձայնության գալ մինչև կիրակի օրվա ավարտը̦ և փաստաթղթերի մշակումը կարող է երկարաձգվել մինչև երկուշաբթի:

Իրանն ու  միջնորդների «վեցյակը» շարունակում են աշխատել գրեթե 100 էջից բաղկացած համաձայնագրի մշակման շուրջ: Մի շարք դիվանագետների հաղորդմամբ «գլխավոր խնդիրները դեռևս չեն լուծվել»: Լրատվամիջոցները նշում են̦ որ չնայած հայտարարություններում նկատվող զգուշավորությանը` բանակցողները շատ մոտ են համաձայնագրի կնքմանը:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նշել է. «Ճանապարհին մի շարք դժվարին հարցեր կան̦ սակայն մենք մոտենում ենք իրական որոշումների»: Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը ևս զգուշավոր լավատեսություն է արտահայտել. «Հույս ունեմ̦ որ մենք վերջապես թևակոխում ենք բանակցությունների վերջնական փուլ»:

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության նախագահ Ալի Աքբար Սալեհին հայտարարել է̦ որ իրանական միջուկային ծրագրի շուրջ տեխնիկան բանակցությունները գործնականորեն ավարտվել են: Նա հավելել է̦ որ Վիեննայի բանակցությունների հիմքը Լոզանի հայտարարությունն է̦ որը նպաստեց բազմաթիվ խնդիրների հաղթահարմանը̦ հայտնում է իրանական IRNA գործակալությունը: Նա նշել է̦ որ իրանական միջուկային թիմը տեխնիկական խնդիրների շուրջ բանակցությունները կարողացավ ավարտել ինտենսիվ բանակցությունների շնորհիվ: Սալեհին նշել է̦ որ առանձնահատուկ որևէ չլուծված խնդիր չի մնացել`հավելելով̦ որ երկու կողմերը պետք է վերանայեն գրավոր տեքստը` հարմարացնելով այն բանավոր բանակցություններին: Նա հավաստիացրել է, որ իրանական միջուկային թիմը բոլոր հնարավոր ջանքերը գործադրել է խաղաղ միջուկային գործունեությունը շարունակելու Իրանի իրավունքները պաշտպանելու համար: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: