ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նոր էջ Իրանի և Արևմուտքի հարաբերություններում

Ավելի քան 20 ամիս տևած դժվարին բանակցություններից հետո իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցող Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» պատմական համաձայնության են եկել̦ որն̦ ինչպես ակնկալվում է̦ պետք է վերաձևի Իրանի և Արևմուտքի հարաբերությունները: Ինչպես հայտնում է CNN-ը̦ գործարքի հիմքում ընկած հիմնական գաղափարը կայանում է նրանում̦ որ իր միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները պետք է թեթևացվեն: Միաժամանակ, Իրանը շարունակելու է իր ատոմային ծրագիրը խաղաղ նպատակներով:

«Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր» անունը կրող փաստաթուղթը համարվում է վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ձեռքբերված ամենակարևոր բազմակողմ համաձայնագիրը: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը հայտնել է NBC News-ին̦ որ Իրանը ճանապարհային քարտեզ է ստորագրել իր կազմակերպության հետ̦ որ հստակեցնի չլուծված խնդիրները: «Սա կարևոր քայլ առաջ է»̦ - ասել է Յուկիյա Ամանոն: The Guardian-ը գրում է̦ որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն այս համաձայնագիրն անվանել է «դիվանագիտության հաղթանակ»:

Իսրայելը շտապել է քննադատել համաձայնագրի կնքումը: Երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է̦ որ համաձայնագիրը «հստակ ուղի է նախանշում Իրանի համար դեպի միջուկային զենք»: Նեթանյահուի կարծիքով համաձայնագիրը թույլ կտա Իրանին «շարունակել ահաբեկչությունը տարածաշրջանում»: Իսրայելի փոխարտգործնախարարը գործարքն անվանել է «պատմական համամասնությունների կապիտուլյացիա»̦ իսկ Իսրայելի նախարարներից մեկն էլ նշել է̦ որ «համաձայնագիրը ոչ միայն վատ է Իսրայելի համար̦ այլ վտանգավոր է ողջ աշխարհի համար»:

Համաձայնագրի կնքումը հնարավոր է դարձել մի շարք առանցքային փոխզիջումների շնորհիվ: Դիվանագետներն անանությունյան սկզբունքով հայտնել են The Associated Press-ին̦ որ իրանական կողմը համաձայնել է̦ որ ՄԱԿ-ի կողմից Իրանի նկատմամբ կիրառվող զենքի էմբարգոն շարունակվի ևս 5 տարի̦ թեև այն կարող է ավելի շուտ դադարեցվել̦ եթե Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը միանշանակ հստակեցնի̦ որ Իրանը դադարեցրել է միջուկային զենքի ընթացիկ աշխատանքները:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է̦ որ համաձայնագիրը քայլ է դեպի խաղաղություն: Իր հերթին̦ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը լրագրողներին ասել է̦ որ համաձայնագիրն ամբողջությամբ համապատասխանում է Ռուսաստանի բանակցային կետերին` ընդգծելով̦ որ այն վերացնելու է պատժամիջոցները և ճանաչելու է միջուկային գործունեություն ծավալելու Իրանի իրավունքը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 66%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    10 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: