ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մերձավոր Արևելքն արձագանքում է միջուկային համաձայնագրին

Աշխարհը շարունակում է քննարկել իրանական միջուկային ծրագրի շուրջ երեկ ձեռքբերված պատմական համաձայնագիրը: Իրենց տեսակետներն են արտահայտում նաև Իրանի մերձավորարևելյան հարևանները` փորձելով հասկանալ̦ թե որքանով այս համաձայնագիրը կարող է նպաստել կամ̦ հակառակը̦ խաթարել տարածաշրջանային անվտանգությունը:

Իրանի Իսլամական Հանրապետության մտերիմ դաշնակից Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «սիրիական ժողովրդի անունից» շնորհավորել է Իրանի ղեկավարությանը համաձայնագրի ձեռքբերման կապակցությամբ` այն անվանելով պատմական ձեռքբերում: Ինչպես հայտնում է սիրիական SANA գործակալությունը̦ Ասադն ընդգծել է̦ որ «վերջնական համաձայնագրի կնքումն իրական շրջադարձ է Իրանի պատմության և տարածաշրջանային երկրների հետ նրա հարաբերությունների համար»:

Պարսից ծոցում Իրանի վաղեմի մրցակից սուննիական Սաուդյան Արաբիան դեռևս պաշտոնապես չի արձագանքել̦ սակայն սաուդացի պաշտոնյաներից մեկն անանունության սկզբունքով հայտնել է CNN-ին̦  որ գործարքը «պատմական սխալ հաշվարկ է»: Նա նշել է̦ որ այս պայմանագիրն ավելի է խորացնելու տարածաշրջանում տիրող անկայունությունը: Նշենք̦ որ Սաուդյան Արաբիան բազմիցս նշել է̦ որ իրանական միջուկային ծրագիրը կարող է հանգեցնել նրան̦ որ տարածաշրջանում բոլոր երկրները կցանկանան միջուկային ծրագիր զարգացնել: Այս տեսանկյունից վերլուծաբանները մտավախություն են հայտնում̦ որ թագավորությունը կարող է միջուկային զենք ձեռքբերելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել:

Ի տարբերություն Սաուդյան Արաբիայի` Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունել է համաձայնագրի կնքումը: ԱՄԷ-ն նախկինում բազմիցս մտավախություն է հայտնել Իրանի տարածաշրջանային նկրտումների կապակցությամբ̦ թեև կողմերի հարաբերությունները Հասան Ռոհանիի իշխանության գալուց հետո զգալիորեն բարելավվել են: Արաբական Միացյալ Էմիրությունները հույս է հայտնել̦ որ այս համաձայնագիրը նոր էջ կբացի մերձավորարևելյան երկրների հարաբերություններում:

Եգիպտոսի ԱԳՆ-ն պայմանագիրը կարևոր զարգացում է անվանել̦ որը կարող է հանգեցնել տարածաշրջանում կայունության հաստատմանը և կանխել սպառազինությունների մրցավազքը̦ հայտնում է The Associated Press-ը: Նշենք̦ որ 1979 թվականին Իրանում տեղի ունեցած իսլամական հեղաշրջումից և եգիպտա-իսրայելական հաշտության պայմանագրի կնքումից հետո Իրանն ու Եգիպտոսը լիարժեք դիվանագիտական հարաբերություններ չունեն:

Ինչպես հայտնում է Al-Jazeera-ն̦  Իրանի առևտրային գլխավոր գործընկերներից մեկի` Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է̦ որ միջուկային համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանում տնտեսության զարգացմանը: Միաժամանակ նա կոչ է արել Թեհրանին վերանայել իր քաղաքականությունը Սիրիայի և Եմենի հարցում: «Մենք պետք է հրաժարվենք կրոնադավանական հիմքի վրա կառուցվող քաղաքականությունից և այս խնդիրները լուծենք քաղաքական երկխոսության միջոցով: Հենց սա ենք մենք ակնկալում եղբայրական Իրանից»̦ - Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի խոսքերը մեջբերում է Ynet-ը:

Իր հերթին̦ Իրաքի արտգործնախարար Իբրահիմ Ալ-Ջաաֆարին իր աջակցությունն է հայտնել գործարքին` կոչ անելով «բաց պահել երկխոսության դռները»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    16 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: