ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ը փորձում է համոզել Իսրայելին

Իրանի հետ միջուկային համաձայնագրի կնքումից հետո Միացյալ Նահանգները շարունակում է աշխատանքներ տանել իր մերձավորարևելյան դաշնակիցներին վստահեցնելու համար, որ նրանց անվտանգությանը ոչինչ չի սպառնում: Իրանական գործարքից դժգոհ ԱՄՆ-ի գործընկերների շարքում առաջինն Իսրայելն է: Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը Իսրայել կատարած այցի շրջանակներում փորձել է ներկայացնել միջուկային համաձայնագրի առավելությունները և մեղմել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև առկա քաղաքական տարաձայնությունները:

«Մենք չենք կարող բոլոր հարցերի շուրջ նույն տեսակետն ունենալ: Եվ Իսրայելի վարչապետը բավական հստակ նշեց, որ համաձայն չէ մեզ հետ միջուկային համաձայնագրի հարցում», - ԱՄՆ պաշտպանության նախարարի խոսքերը մեջբերում է Reuters գործակալությունը: Պենտագոնի ղեկավարը նաև ընդգծել է, որ «ընկերները կարող են նաև չհամաձայնել միմյանց հետ»:

Ավելի վաղ իսրայելական լրատվամիջոցները հայտնում էին, որ Իսրայելը կարող է ռազմական նոր օգնության ստանալ ԱՄՆ-ից` որպես փոխհատուցում Իրանի հետ կնքված «կասկածելի» համաձայնագրի դիմաց: Իսրայելական աղբյուրները նաև նշում էին, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր համաձայնությունն է տվել Իսրայելին առաջատար զինատեսակներ, այդ թվում՝ կատարելագործված հրթիռներ, նոր սերնդի V-22 տիպի ռազմական ինքնաթիռներ և նորագույն ռադարներ վաճառելու հարցում:

Նշենք, որ Իսրայելը տարեկան 3 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է ստանում ԱՄՆ-ից,և ակնկալվում էր, որ ԱՄՆ պաշտպանության նախարարի այցից հետո այս գումարն ավելանալու է, սակայն Էշթոն Քարթերը հայտնել է լրագրողներին, որ «այս հարցը չի քննարկվել»:

Իսրայելից հետո Քարթերը մեկնել է Հորդանան, որտեղ հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի «ընդհանուր նպատակն է հակազդել տարածաշրջանում Իրանի վնասակար ազդեցությանը», գրում է The Times of Israel-ը: «Մենք շարունակելու ենք աշխատել Իսրայելի և այս տարածաշրջանում մեր մյուս դաշնակիցների հետ Իրանից բխող վտանգին հակազդելու համար», - ասել է Պենտագոնի ղեկավարը:

Դժվար է ասել, թե արդյոք կարողացե՞լ է ԱՄՆ պաշտապանության նախարարը համոզել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, թե՞ ոչ: Սակայն լրագրողները պնդում են, որ մամլո ասուլիսի ժամանակ վերջինս «դեմքի շատ լուրջ» արտահայտություն է ունեցել:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    17 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: