ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տանկային բիաթլոնի մասնակից հայաստանյան անձնակազմը մեկնել է Մոսկվա

Հայկական զինված ուժերից ընտրված լավագույն տանկային անձնակազմերը մեկնել են Մոսկվա, որտեղ ներկայում նախապատրաստվում են «Տանկային բիաթլոն 2015» մրցույթին, որը մի շարք այլ մրցույթների հետ ընդգրկված է լինելու այս տարի առաջին անգամ անցկացվող «Միջազգային բանակային խաղեր 2015» մրցույթի մեջ։

Տանկային անձնակազմերի մեկնումը Ռազմինֆոյին հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը` նշելով, որ Ռուսաստանում հայաստանյան պատվիրակությանը ջերմ ընդունել են տեղի հայ համայնքի ներկայացուցիչներն ու իրենց աջակցությունը հայտնել։

Հայաստանի՝ տանկային բիաթլոնի անձնակազմի ընտրության մասին ծավալուն ռեպորտաժ է պատրաստել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Մարտիկ» հաղորդաշարը։ Հաղորդման ընթացքում նշվում է, որ մրցույթին մասնակցելու համար հայկական զինված ուժերից մրցումների միջոցով ընտրվել են լավագույն տանկիստները, որոնք ինչպես և նախորդ տարի, այս տարի ևս հիմնականում ժամկետային զինծառայողներ են։

Այս տարվա միջազգային տանկային բիաթլոնին պատրաստվելիս անձնակազմերին իրենց խորհուրդներով օգնել են նաև նախորդ տարի Մոսկվայում անցկացված մրցույթին երկրորդ տեղը զբաղեցրած հայաստանցի տանկիստները։

Հիշեցնենք, որ նախորդ տարի Մոսկվայում անցկացված Տանկային բիաթլոն 2014 մրցույթին Հայաստանը ներկայացնող տանկիստները 12 երկրների պայքարում զբաղեցրել են 2-րդ պատվավոր տեղը՝ զիջելով միայն տանտերերին՝ Ռուսաստանի տանկիստներին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    19 C°
     
    25°  13° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: