ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղազախստան՝ բարեկամության լաբորատորիա

Գալիմ Շոյկին

Ղազախստանի Մշակույթի և սպորտի նախարարության

Կրոնների հարցերով կոմիտեի նախագահ

 

- Ի՞նչ եք կարծում, Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների համագումարին տեղի ունեցած երկխոսությունը որքանո՞վ կարող է նպաստել աշխարհում հակամարտությունների կարգավորմանը:

- Կցանկանայի սկսել նրանից, որ համագումարի նպատակը հակամարտությունների կանխումն է: Դա ամենագլխավոր խնդիրն է, որը համագումարը կատարում է, և դրանում է նրա հիմնական առանձնահատկությունը՝ հարթակ ապահովել երկխոսության համար: Մարդկային հարաբերություններում էլ են որոշակի խոչընդոտներ, տեսանելի ու անտեսանելի պատեր առաջանում, երբ նրանք երկար ժամանակ շփվում են միմյանց հետ: Արդյունքում մարդը կամ դադարում է այդ մարդկանց հետ շփվել, կամ էլ այդ շփումն արդեն այն չի լինում: Կարծում եմ, այս համագումարը հնարավորություն է տալիս կրոնական կազմակերպությունների առաջնորդներին՝ ինչքան կարելի է հաճախ հանդիպել և միմյանց հասցնել սեփական մտքերը: Ընդ որում, ոչ միայն տեղ հասցնել սեփական մտքերը, այլև լսել և ունկնդրել այլ դավանանքների ներկայացուցիչների կարծիքները: Նիստերի ժամանակ համարյա միշտ միատեսակ մոտեցում է հնչում տարբեր դավանանքների ներկայացուցիչներից այս կամ այն խնդրի առնչությամբ, քանի որ խոսքը գնում է ոչ թե աստվածաբանական քննարկումների, այլ աշխարհի, հասարակության անվտանգության, տարբեր կրոնների, ազգությունների մարդկանց, պետությունների խաղաղ փոխգործակցության մասին: Սա կոնկրետ ազդակ է մարդկանց համար. եթե առաջնորդները խոսում են, նստած են միասին մի սեղանի շուրջ և համաձայնվում են միմյանց հետ, ուրեմն այլ կրոնների ներկայացուցիչները թշնամի չեն, նրանց հետ էլ կարելի է նստեղ կլոր սեղանկ շուրջ և միասին ջանքեր նախաձեռնել՝ խաղաղ ապրելու համար:

- Հինգերորդ համագումարի նիստերից մեկը նվիրված էր կրոնին ու քաղաքականությանը: Դուք ասացիք, որ կրոնական առաջնորդները կարող են ազդել մարդկանց վրա, իսկ նրանք ինչպե՞ս կարող են ազդել քաղաքական գործիչների վրա, ովքեր որոշումներ են կայացնում:

- Եթե նախկինում երկխոսության հարթակներ կային, որտեղ քաղաքական գործիչները հանդիպում և տարբեր խնդիրներ էին քննարկում, այդ թվում՝ կրոնական իրավիճակը, ապա նման երկխոսությունը սովորաբար միակողմանի էր լինում: Քաղաքական գործիչները, շփվելով միմյանց հետ, շատ հազվադեպ են ունկնդրում կրոնական առաջնորդներին, մինչդեռ կրոնական գործոնի անտեսումը սովորաբար հանգեցնում է խնդիրների ավելացմանը, քանի որ կա կրոնական առաջնորդների կարծիք, կան հենց կրոնի դոգմաներ, իսկ կան նաև ուժեր, որոնք օգտագործում են կրոնը սեփական քաղաքական նպատակների ու շահերի համար: Եվ տվյալ դեպքում կրոնական կազմակերպությունների մասնակցությունը կրոնական գործիչների հետ ուղիղ երկխոսությանը հնարավորություն է տալիս հայտարարել այն մասին, որ կրոնը քաղաքականությունից դուրս է:

Այն, որ քաղաքական գործիչներն օգտագործում են կրոնն իրենց նպատակների համար, դա ճիշտ չէ, դա խախտում է ներդաշնակության կանոնները կրոնական կյանքում, քանի որ բոլորս շատ լավ հասկանում ենք, և այս համագումարն էլ ցույց է տալիս, որ ցանկացած կրոնում կա կառուցողական սկիզբ, և այն ուղղված է դեպի մարդկանց զարգացումը, հասարակության, պետության հետ մարդու ներդաշնակությունը: Կրոնը նպաստում է մարդու հոգևոր աճին, ուղղված է դեպի բարեգթություն, մարդու մեջ հայտնաբերում ու զարգացնում է ամենալավ հատկանիշները: Իսկ երբ ինչ-որ հակամարտություններ են առաջանում կրոնական հողի վրա, մենք միշտ կարող ենք գտնել այն սադրող քաղաքական ենթատեքստ: Ուստի շատ կարևոր է, որ կրոնական գործիչների կարծիքը հաշվի առնեն նաև քաղաքական գործիչները և աշխատեն չապականել կրոնը:

Ես միշտ սիրում եմ կրկնել. քաղաքականությունն ու քաղաքական գործիչները հավերժական չեն, իսկ կրոնը հավերժական է, նրա արժեքներն ու դոգմաները հնարավոր չէ ոչնչացնել: Կարծում եմ, որ կրոնական առաջնորդների համագումարի ներուժը շատ մեծ է, մանավանդ, երբ կրոնական գործիչների հետ միասին կենսական խնդիրները քննարկում են նաև քաղաքական գործիչները: Նրանք մեկ անգամ ևս կարող են համոզվել, որ կրոնն այսօր կարող է նաև դրական դեր խաղալ, և կրոնի արժեքները կարելի է ուղղել դրական հունով՝ հասարակության զարգացման համար:

- Ինչպե՞ս կգնահատեք Աստանայի համագումարի արդյունքները:

- Նախ, համագումարի աշխատանքներին մասնակցում էին ազդեցիկ քաղաքական և հասարակական գործիչներ, այսինքն՝ խոսքը գնում է այն մասին, որ համագումարն արդեն դուրս է գալիս նոր մակարդակ: Օրինակ, Հորդանանի թագավոր Աբդուլլա 2-րդի մասնակցությունը, ով հենց ինքն է հանդիսանում խաղաղարար, խաղաղության ու համաձայնության ապահովմանն ուղղված նախաձեռնությունների նախաձեռնող, ընդ որում` այդ պետությունը գտնվում է բարդ տարածաշրջանում, որտեղ շատ խնդիրներ կան: Իրաքի ներկայացուցիչները խոսում էին ոչ թե այլ բաների, այլ նրա մասին, թե ինչ է տեղի ունենում իրենց երկրում և ինչից են նրանք տառապում: Եվ այս ամենը մեծ նշանակալիություն է տալիս այս համաժողովին:

Համագումարի աշխատանքներին մասնկացում էր նաև այնպիսի խոշոր միջազգային կազմակերպություն, ինչպիսին ՄԱԿ-ն է, ի դեմս գլխավոր քարտուղար Պան Գի-Մունի: Գիտենք, որ ՄԱԿ-ը կոչված է ողջ աշխարհում խաղաղություն ու կայունություն ապահովելու համար, սակայն այն օգտագործում է միայն քաղաքական գործիքներ, այն քաղաքական մարմին է: Այսօր մենք այդ խնդիրն էինք քննարկում, որպեսզի ՄԱԿ-ը զարգանա, ներգրավի ոչ միայն քաղաքական, այլև այլ գործիքներ իր նպատակներին հասնելու համար:

- Ղազախստանը բազմազգ և բազմակրոն երկիր է: Ասացեք, խնդրեմ, ինչպե՞ս է ձեզ հաջողվում ապրել այստեղ խաղաղության ու համաձայնության մեջ:

- Սովորաբար այդպիսի հարցին ի պատասխան ես ասում եմ, որ դա մեր մենթալիտետն է, որը ձևավորվել է դարերի ընթացքում: Համաշխարհային զարգացման ընթացքում Կենտրոնական Եվրասիան, որտեղ մենք գտնվում ենք, քաղաքակրթությունների տեղաշարժի ուղիների, տարբեր մշակույթների հատման կետն էր: Այստեղով էր անցնում Մեծ մետաքսի ճանապարհը: Նույնիսկ Եվրասիայով անցնող զավթիչներն այստեղ են թողել իրենց մշակույթի մի մասնիկը: Եվ ժամանակի ընթացքում այս տարածքում բնակվող բնակչության մոտ ձևավորվել է մի հատուկ մտածողություն, որը շատ բաց է դեպի այլ մշակույթները, էթնոսներն ու կրոնները: Եվ Ղազախստանի պատմությունը խոսում է այն մասին, որ դարեր առաջ այստեղ ապրել են և´ բուդդիստներ, և´ քրիստոնյաներ: Նույնիսկ այն ողբերգական ժամանակահատվածը, որ ապրել է մեր երկիրը խորհրդային ժամանակ, երբ քաղաքական ռեպրեսիաների, տեղահանությունների շատ զոհեր կային, այն ժամանակ մեր Ղազախստանը դարձավ բարեկամության լաբորատորիա: Այստեղ տարբեր ազգությունների ներկայացուցիչներ եկան աղետալի վիճակում, և միակ բանը, որ նրանց կարող էր փրկել, դա տեղի բնակչությունն էր, որը նրանց կերակրեց, ապաստարան տվեց: Այսօր և´ այդ ժողովուրդների,´ և ղազախների սերունդները հիշում են ընդհանուր անցյալի մասին, դա գենետիկորեն  է դրված: Մեզ մոտ յուրահատուկ մշակույթ է, և մենք խաղաղ ենք ապրում միայն այսպիսի մշակույթի շնորհիվ: Եթե մենք այն կորցնենք, մենք ապագա չունենք: Ահա այս ամենն էլ ձևավորել է խաղաղասիրության, այլ մշակույթների նկատմամբ հանդուրժողականության մենթալիտետը, և դա մենք անկախության տարիներին վերածեցինք մեր առավելության, քանի որ մենք այսօր փոխադարձորեն  հարստանում ենք այդ մշակույթներով: Մենք տոնում ենք բոլոր տոները, թե´ ազգային, թե´ կրոնական, հանգստանում ենք միասին: Դա մեր կյանքի գեղեցկությունն է:

- Ինչքանո՞վ է Ղազախստանի նախագահի «100 քայլ» ծրագիրը հաշվի առնում երկրի բազմակրոնության կոմպոնենտը:

- Այդ ծրագիրը հիմնվում է հենց այն բազայի վրա, որի վրա ձևավորվել է մեր ժողովրդի մենթալիտետը: «100 քայլ» ծրագրում, որը սահմանում է մեր երկրի զարգացման ծրագիրը, ներկայացվում է Ղազախստանի զարգացման նոր փուլը, բոլորովին նոր մոտեցումներ: Դրանց մեջ կա 6 քայլ, որոնք անմիջականորեն վերաբերվում են մեր քաղաքացիների միասնական ապագային, և այդտեղ մեր բազմազգ, բազմակրոն բազմազանությունը պետք է առաջատար դեր խաղա մյուս քայլերի իրականացման համար, քանի որ առանց խաղաղության ու համաձայնության անհնարին է հասնել տնտեսական և այլ զարգացման: Գլոբալ սպառնալիքների, կրոնական ծայրահեղականության մարտահրավերների, կրոնական-էթնիկական  տարաձայնությունների, մեր շուրջը կատարվող իրադարձությունների ֆոնին մեզ հարկավոր է համախմբվել: Միայն ներսից համախմբված պետությունը, որը միավորված է մեկ նպատակի և գաղափարախոսության շուրջ, ունի իր ապագան:

 

Հարցազրույցը կատարվել է  Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների 5-րդ համագումարի ժամանակ՝ Աստանայում (Ղազախստան)՝ «Հայաստան-Ղազախստան.համագործակցության հարթակներ» ծրագրի շրջանակներումորն  իրականացվում է Հայաստանում Ղազախստանի դեսպանատան հետ համատեղ:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    24 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: