ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ալմաթին ապրում է «Ունիվերսիադա-2017»-ի նախապատրաստությամբ

 

Իլյա Ուրազակով

  

 «Ունիվերսիադա-2017»-ի տնօրինության գործադիր տնօրեն


 

 

- Պատմեք, խնդրեմ, ինչպե՞ս Ալմաթիի հայտը հաղթեց «Ունիվերսիադա-2017»-ի անցկացման մրցույթին, ինչպիսի՞ զգացմունքներ ունեիք:

- Այդ իրադարձությունը տեղի ունեցավ 2012թ. հոկտեմբերին: Մենք ներկա էինք Ուսանողական սպորտի միջազգային ֆեդերացիայի կազմակերպության Գլխավոր Ասամբլեային, որին մասնակցում էր նաև Ալմաթիի քաղաքապետը: Դե իհարկե, մենք շատ էինք հուզվում, քանի որ մեր մրցակիցները բավականին ուժեղ էին: Դրանք էին Մարիբոր (Սլովենիա) և Տրենտինո (Իտալիա) քաղաքները, որոնք շատ փորձառու են նման խոշոր մարզային միջոցառումներ անցկացնելու ոլորտում, ինչպիսիք են ունիվերսիադաները, օլիմպիական խաղերը: Շատ փոորձագետներ մեզ զգուշացնում էին, որ մրցակցությունը շատ բարդ կլինի, ի վերջո փորձն ու հնարավորությունները նրանց կողմում էին: Արդյունքում մեզ ասացին, որ հնարավորություն են տալիս նոր տարածաշրջանին զարգացնել ուսանողական սպորտը: Այդ ամենն այնքան տպավորիչ էր; Վերջապես հսկայական աշխատանքը մնաց հետևում. մեկուկես տարի  մենք աշխատում էինք մեր հայտի, փաստաթղթերի վրա: Եվ ահա սարն ուսերից ընկավ, մենք այնքան ոգևորված էինք, սակայն շաբաթներ անց մենք հասկացանք, թե ինչ հսկայածավալ աշխատանք է ընկել մեր ուսերին: Եվ դրանով մենք այսօր ապրում ենք:

- Նման մարզային միջոցառումներ անցկացնելու ի՞նչ փորձ ունի Ալմաթին:

- Դե գիտեք, 80 տարի Ալմաթին եղել է Ղազախստանի մայրաքաղաքը, որը զարգացած ենթակառուցվածքով, մեծաքանակ բնակչությամբ քաղաք է, այն երկրի ֆինանսական կենտրոնն է, որը տալիս է հանրապետական բյուջեի շուրջ 32%-ը: Այստեղ շատ է երիտասարդությունը, շատ են ուսանողները: Երկրի յուրաքանչյուր չորրորդ ուսանողը սովորում է Ալմաթիում: Խորհրդային տարիներին շատ հայտնի էր մեր հոյակապ համալիրը՝ պատմական Մեդեուն, որը չեմպիոնների դարբնոց էր, այստեղ բազմաթիվ համաշխարհային ռեկորդներ են սահմանվել: Այստեղ են նաև մեր հիասքանչ լեռները և Շիմբուլակ համալիրը, որտեղ անցկացվում էին թե՛ խորհրդային, թե՛ միջազգային մակարդակի մրցաշարեր:

2011թ. Ալմաթիում և Աստանայում անցկացվեցին Ասիական խաղերը, որոնց շնորհիվ արդիականացվեց այդ քաղաքների ենթակառուցվածքը: Դրա հաշվին մենք ստացանք համաշխարհային մակարդակաի օբյեկտներ, կառուցեցինք սպորտային նոր կառույցներ:

Ըստ կանոնակարգի, Ունիվերսիադա-2017-ի նախապատրաստման շրջանակներում Ալմաթիում պետք է անցկացվի նվազագույնը 13 խոշոր, այսպես ասած, թեստային առաջնություն: Անցյալ տարի մենք անցկացրել ենք չորս խոշոր առաջնություն լեռնային դահուկավազքից, սահուկավազքից: Մեր թեստային միջոցառումներից մեկին եղել է 36 մասնակից երկիր: Այսօր Ալմաթին յուրացնում է մարզային մենեջմենթը և բառացիորեն ապրում է Ունիվերսիադայի նախապատրաստմամբ:

- Ի՞նչ ակնկալիքներ ունեք Ունիվերսիադայից:

- Մենք Ունիվերսիադայի պատրաստման հատուկ ծրագիր ունենք, մեծ աշխատանք է տարվում պոտենցիալ չեմպիոնների հետ: Մենք շատ հուսով ենք, հավատում ենք, գիտենք, որ ցանկացած պարագայում ցանկացած խաղեր, որոնք անցկացվում են այս կամ այն երկրում, միշտ զգալիորեն ավելացնում են սպորտ եկող երիտասարդության տոկոսը: Ցանկացած մեծ մրցում հայտնի է դարձնում սպորտը: Նրանք, ովքեր տեսնում, զգում են այդ տոնն այստեղ, իրենց կողքին, նրանք իհարկե ներքաշվում են սպորտի մեջ: Սա «Ունիվերսիադա-2017»-ի ամենագլխավոր նպատակներից մեկն է:

- Քանի՞ երկիր է մասնակցելու Ունիվերսիադային:

-  Մեր ծրագրերով ու հաշվարկներով Ունիվերսիադային կմասնակցի 50-55 երկիր: Այսօրվա դրությամբ հստակ ունենք 23 հայտ, որոնց մեջ, անտարակույս, Հայաստանն էլ կա: Ավելին, նույնիսկ թեստային միջոցառումների ձևաչափում, որը մենք անցկացնում էինք 2014թ. դեկտեմբերին, Հայաստանից եկել էին 3-4 լեռնադահուկորդներ: Իհարկե, կլինի նաև ողջ Եվրոպան, Հյուսիսային Ամերիկան, Սկանդինավյան շրջանը, և բնականաբար, Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը:

- 2017-ին Ղազախստանում՝ Աստանայում կանցկացվի նաև ԷՔՍՊՈ միջազգային ցուցահանդեսը: Այն Ունիվերսիադայի համար մրցակից չի՞ լինի, թե՞, ընդհակառակը, ցուցահանդեսը զբոսաշրջիկների հոսքը կխթանի:

- Այժմ կառավարությունում քննարկվում է մեր նախաձեռնությունը, որը մենք պատրաստել ենք ԷՔՍՊՈ-ի մեր գործընկերների հետ՝ կազմակերպել առանձին փիար-արշավ «Ղազախստան-2017» անվանումով: Սկսենք նրանից, որ միջոցառումների անցկացման ժամանակները տարբեր են. մենք 2017-ին կատարում ենք բացումը, մեր միջոցառումը տեղի կունենա հունվար-փետրվարին, իսկ ԷՔՍՊՈ-ն անցկացվելու է ամռանը, ամռան երեք ամիսներին: Եվ  մենք իրար ոչ թեմայով, ոչ էլ ժամկետներով չենք խանգարում, իսկ այն, ինչ բիզնեսում անվանում են սիներգիա, դա մենք այսօր ակտիվորեն օգտագործում ենք: Հսկայական շեշտ է դրված փորձի փոխանակման, կադրերի համատեղ պատրաստման վրա: Օրինակ, Ալմաթին շատ ուժեղ է իր կամավորական ջոկտներով: Ես համարյա համոզված եմ, որ մեր խաղերի անցկացման մեջ ներգրավված կամավորների մեծ մասն այնուհետև ամռանը կգնա Աստանա՝ մեր գործընկերներին օգնելու: Ավելին, գոյություն ունի նույնիսկ կառավարական որոշում, որի համաձայն Ալմաթիի խաղերին օգտագործվելիք թանկարժեք բարձրտեխնոլոգիական սարքավորումները այնուհետև կփոխանցվեն Աստանա՝ մեր ընկերներին:

- Փաստորեն Ղազախստանը 2017 թվականի թոփ-թեման կլինի:

- Ահա հենց դրան էլ մենք ձգտում ենք: Ողջ աշխարհը հասկանում է, որ երկու բրենդն էլ բավականին կշիռ ունեն՝ և՛ Միջազգային ուսանողական խաղերը, դա համաշխարհային աշխարհագրություն է, և՛ ԷՔՍՊՈ-ն՝ համաշխարհային ցուցահանդեսը, մանավանդ այնպիսի կարևոր թեմայով, ինչպիսին է «Ապագայի էներգիան»: Կառավարությունը, Ղազախստանի ղեկավարը շարունակում են բարձրացնել պետության՝ որպես զարգացած, հանդուժողական երկրի հեղինակությունը, որտեղ ապրում է աշխարհի տարբեր լեզուներով խոսող երիտասարդություն: Մենք, ինչպես և ձեր երկիրը, աշխարհին ցույց կտանք հյուրընկալություն, ինչը մեր արյան մեջ է, ցույց կտանք մեր նոր տեխնոլոգիաները, մեր ֆինանսական ու քաղաքական կայունությունը: Ուստի Դուք լրիվ իրավացի եք, որ 2017 թվականը մեզ համար շատ նշանակալից կլինի:

- Ինչքանո՞վ են «100 քայլ» ծրագրում հաշվի առնվում սպորտի զարգացման վեկտորները:

- Եթե խոսենք այն նորարարական գաղափարի մասին, որը ներկայացրել է Ղազախստանի նախագահ Նազարբաևը «100 քայլ»-ում, փորձագետները, առաջին հերթին բիզնեսի ոլորտից, այս ծրագիրն անվանում են «Ղազախստան-2050» գլխավոր ծրագրի իսկական կոնկրետացումը, ծրագիր, որն ընդունվել է դեռ երեք տարի առաջ: Պետության ղեկավարը, որպես գրագետ մենեջեր, հասկանալի և մանրամասն նկարագրել է, թե ինչ է անհրաժեշտ անել՝ այդ ծրագրի իրականացմանը հասնելու համար: Կառավարությունը հստակորեն նշել է կոնկրետ քայլերը, դրանց ժամկետները, առաջնահերթությունները և հերթականությունը: Սպորտի հասկացությունը, իսկ եթե գլոբալ ասենք, առողջ ապրելակերպի հասկացությունը երկրում կանգնած է ամեն ինչի հիմքում, քանի որ բոլորը շատ լավ հասկանում են, որ

հաջողությունը առողջ, զարգացած մարզական ժողովրդինն է: Ուստի մենք այդ քաղաքականությունն ընդունում ենք: Արագ թափով Ղազախստանում մարզային օբյեկտներ, երիտասարդ մարզիկների պատրաստման կետեր են կառուցվում: Մեծ նշանակություն է տրվում սպորտի մասսայականացմանը: Այս առումով Ալմաթին բոլոր քաղաքների համար օրինակ է հանդիսանում, քանի որ այսօրվա դրությամբ քաղաքի բնակչության 33-34%-ը ներգրավված է զանգվածային սպորտի մեջ:

Պատմականորեն այնպես է ստացվել, որ Ղազախստանում ամենահամբավ ունեցող մարզաձևը ըմբշամարտն է, շատ ենք սիրում նաև բռնցքամարտ, ֆուտբոլ: Ալմաթիի քաղաքապետի շնորհիվ ողջ քաղաքն այժմ հեծանիվ է քշում: Օրինակ, ամենաքիչը ամիսը երկու անգամ Ալմաթիում անցկացվում է հեծանվավազք, որին մասնակցում է 2000-3000 մարդ, դա արդեն ավանդույթ է դարձել: Ալմաթին մարզային քաղաք է: Մենք մեր թեկնածությունն ենք ներկայացրել նաև 2022թ. ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման համար:

 

Նյութը տպագրվում է «Հայաստան-Ղազախստան. համագործակցության հարթակներ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանում Ղազախստանի դեսպանատան հետ համատեղ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: