ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տուրիզմի ոլորտում Հայաստանի ու Ղազախստանի համագործակցության հնարավորությունների շրջանակը բավական լայն է

Հայաստանն ու Ղազախստանը կարող են միմյանց համար հետաքրքիր լինել տուրիզմի զարգացման համատեքստում, սակայն մեր երկրներում վատ են տեղեկացված միմյանց մասին։ Տուրիստական հոսքերի ընդլայնման համար անհրաժեշտ է բարձրացնել տեղեկացվածության մակարդակը մեր երկրների տուրիստական առանձնահատկությունների մասին։ Այդ մասին ասվել է երեկ տեղի ունեցած «Ղազախստանի և Հայաստանի տուրիստական պոտենցիալը՝ փորձ, հեռանկարներ, համագործակցություն» թեմայով կոնֆերանսի ժամանակ։

Կոնֆերանսն անցկացվել է ք․ Ծաղկաձորում «Հայաստան-Ղազախստան. համագործակցության հարթակներ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ։

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի տուրօպերատորների և հյուրանոցային համալիրների ներկայացուցիչներ, ինչպես նաև հյուրեր Ղազախստանից։ Զեկույցներով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, տնտեսական ինտեգրացիայի հարցերով փորձագետ, Հայաստանի Զարգացման Գործակալության նախկին տնօրեն Լուսինե Թումյանը, Ղազախստանի Հանրապետության Էկոտուրիզմի տեղեկատվական ռեսուրսային կենտրոնի համակարգող Այգուլ Իսագուլովան, ղազախական տուրիստական ասոցիացիայի ներքին և ներգնա տուրիզմի ղեկավար Ռաուշան Սարտաևան։

Ինչպես իր ողջույնի խոսքում նշել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանի պաշտոնակատար Կանատ Հասենովը. «Մեր հարաբերությունների արմատները ձգվում են դեպի հնագույն ժամանակներ, մինչև Մեծ մետաքսի ճանապարհը»։

Լուսինե Թումյանն իր զեկույցում անդրադարձել է հայ և ղազախ ժողովուրդների պատմական կապերին, պահպանված ղփչատական ձեռագրերին, Մեծ մետաքսի ճանապարհի պատմությանը և այլն։

Կոնֆերանսի մասնակիցները նշել են, որ այդ ամենը քիչ հայտնի է մեր հասարակությունների լայն շերտերին։ «Ղազախստանում մենք շատ քիչ բան գիտենք Հայաստանի մասին»,- ասել է Ռաուշան Սարտաևան։ Լուսինե Թումյանն, իր հերթին, ընդգծել է, որ «հիմնական խնդիրներից մեկը Հայաստանը ներկայացնելն է Ղազախստանում, իսկ Ղազախստանը՝ Հայաստանում»։

Այդ նպատակով առաջարկվել է կազմակերպել տուրիզմի լուսաբանմամբ զբաղվող լրագրողների այցեր, մշակել և կազմակերպել տուրօպերատորների ծանոթացման այցեր երկու երկրներ, ակտիվ կերպով ներկայացնել մեր երկրները միջազգային ցուցահանդեսների, օրինակ՝ ԷՔՍՊՈ-ների, ժամանակ։

Զբոսաշրջիկների համար կարող են հատուկ հետաքրքրություն ներկայացնել մեծ միջոցառումները, օրինակ՝ ազգային կերակուրների կամ գինիների փառատոնները Հայաստանում, դրանց ներառումը տուրիստական փաթեթների մեջ։

Ռաուշան Սարտաևան, իր հերթին, առաջարկել է զարգացնել Մեծ մետաքսի ճանապարհով տուրիստական փաթեթ՝ Հայաստան-Իրան-Ղազախստան-Ղրղզստան երթուղով։

Որպես համագործակցության հնարավոր ոլորտ նշվել է մանկական տուրիզմը։

Մեխակ Ապրեսյանն ընդգծել է, որ այս ոլորտներում համագործակցության համար անհրաժեշտ է աշխատել փոխադարձ այցելությունների ընդլայնման և համատեղ տուրիստական առաջարկների մշակման ուղղությամբ։

Որպես Հայաստանի և Ղազախստանի միջև տուրիզմի զարգացման հիմնական խոչընդոտ դիտարկվել է ուղիղ ավիափոխադրումների բացակայությունը և դրա ազդեցությունը գնային քաղաքականության վրա։ Առաջարկ է հնչել օգտնվել Ալմաթի-Թբիլիսի-Երևան ուղուց, նախքան ուղիղ ավիաչվերթների ներմուծումը։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: