ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

40 հազար բրիտանացի պահանջում է ձերբակալել Իսրայելի վարչապետ Նեթանյահուին

Մեծ Բրիտանիայում ավելի քան 40 հազար մարդ ստորագրել է խորհրդարանի կայքում տեղադրված խնդրագիրը, որը պահանջում է ձերբակալել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին: Նշենք, որ վերջինս սեպտեմբերին պետք է մեկնի Լոնդոն: Ինչպես հայտնում է Nersru.com-ը, խնդրագրի նախաձեռնողը Դեմիեն Մորանն է, ով կոչ է անում ձերբակալել Նեթանյահուին, քանի որ նրա կարծիքով Իսրայելի վարչապետը միջազգային իրավունքի համաձայն պետք է պատասխանատվության ենթարկվի՝ որպես ռազմական հանցագործ, ով մեղավոր է 2014 թվականին Գազայի հատվածում ավելի քան 2000 պաղեստինցիների մահվան համար:

Նշենք, որ ՀԱՄԱՍ-ի և Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գրասենյակի տվյալներով Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունների հետևանքով Գազայի հատվածում ավելի քան 2000 մարդ է սպանվել, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են եղել: Իսրայելն էլ պնդում է, որ զոհվածներից գրեթե 1000-ը զինյալներ են եղել` միաժամանակ մեղադրելով ՀԱՄԱՍ-ին խաղաղ բնակիչների մահվան համար:

Ըստ բրիտանական օրենսդրության՝ այն առցանց խնդրագրերը, որոնք ավելի քան 10 հազար ստորագրություն են հավաքում, պետք է պաշտոնական մեկնաբանություն ստանան բրիտանական կառավարությունից: Իսկ եթե ստորագրությունների թիվը գերազանցի 100 հազարը, ապա խնդրագիրը պետք է քննարկման դրվի խորհրդարանում:

Իսրայելի արտաքին գերատեսչությունը հայտարարել է, որ այս խնդրագիրն «անիմաստ PR ակցիա է»` նշելով, որ Իսրայելի և Մեծ Բրիտանիայի միջև երբեք այսքան սերտ հարաբերություններ չեն եղել:

Բացի այդ, NEWSru Israel-ը հիշեցնում է, որ միջազգային օրենքների համաձայն՝ վարչապետի պաշտոնը դիվանագիտական իմունիտետ է ապահովում Նեթանյահուին, հետևաբար, Իսրայելի վարչապետին չի սպառնում իրական ձերբակալության վտանգը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 16%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    27 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: