ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը համաձայն են երկարատև հրադադարի

Օգոստոսի 18-ին Կահիրեում նախատեսված են քննարկումներ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման բարձրաստիճան պատվիրակության և եգիպտական կողմի միջև Իսրայելի հետ տևական հրադադար հաստատելու դիմաց տնտեսական շրջափակումը վերացնելու նախագծի շուրջ, տեղեկացնում է պաղեստինյան «Նաբա» լրատվական գործակալությունը:

Նախատեսվում է, որ պաղեստինյան պատվիրակությունը Կահիրեում բանակցություններ կանցկացնի եգիպտական հետախուզության ղեկավարի հետ, այնուհետև կմեկնի Կատար և Թուրքիա: Չի բացառվում, որ բանակցությունները կշարունակվեն նաև Սաուդյան Արաբիայի և Իրանի իշխանությունների հետ:

Ինչպես հայտնում են բանակցային գործընթացին մոտ կանգնած աղբյուրներն, այսպես կոչված «Հրադադար տնտեսական շրջափակման վերացման դիմաց» փաստաթղթի մշակումը գտնվում է եզրափակիչ փուլում, և ՀԱՄԱՍ-ի ու Իսրայելի միջև համաձայնագիրը կարող է ստորագրվել արդեն մոտակա ժամանակներում: Ըստ այս համաձայնագրի՝ Գազայի հատվածից Իսրայելի տարածքի ռմբակոծությունների ամբողջական դադարեցման և առնվազն ութ տարով հրադադարի դիմաց Իսրայելը պարտավորվում է ամբողջությամբ վերացնել պաղեստինյան այս տարածքի շրջափակումը, որը ներկայումս վերածվել է «բանտի բաց երկնքի տակ»: Նշենք, որ Եգիպտոսի հետ սահմանը Գազայի մոտ երկու միլիոն բնակչության համար միակ ելքն է դեպի արտաքին աշխարհ: Սակայն եգիպտական իշխանությունները ևս անվտանգության նկատառումներով պարբերաբար փակում են այն: Այսօր երգիպտական իշխանությունները երկու ամսվա ընդմիջումից հետո չորս օրով բացել են սահմանը Գազայի հետ:

Վերադառնալով ՀԱՄԱՍ-Իսրայել բանակցային գործընթացին՝ նշենք, որ ներկայումս Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեյերի միջնորդությամբ ակտիվ քննարկումներ են ընթանում կողմերի միջև հրադադարի պահպանման երաշխիքների շուրջ: Այս թեմայով կողմերն արդեն քննարկումն են ունեցել Քաթարում և Թուրքիայում:

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ Պաղեստինի Արևմտյան ափի իշխանությունները քննադատում են Իսրայելի հետ նման հրադադարի կնքման հնարավորությունը: Շարժման կարծիքով՝ նման պայմաններով հրադադարը հիմնախնդիրը ընդամենը կգցի փակուղի և վերջնականապես կզրկի պաղեստինյան ժողովրդին սեփական միասնական անկախ պետության մասին երազանքի իրականացման հնարվորությունից:

Չնայած, որ Գազայի հատվածում իշխանությունը պատկանում է իսլամական ծայրահեղական ՀԱՄԱՍ շարժմանը, որը պարբերաբար ռմբակոծությունների է ենթարկում հրեական պետության տարածքը, Թել-Ավիվի համար գլխավոր թիրախը ոչ թե ՀԱՄԱՍ-ն է, այլ՝ Մահմուդ Աբբասը: Վերջինիս վարչակարգն, ի տարբերություն ՀԱՄԱՍ-ի, որը արևմտյան և նույնիսկ որոշ արաբական երկրների կողմից համարվում է ահաբեկչական, միջազգային մեծ աջակցություն է վայելում և գործնական քայլեր է ձեռնարկում պաղեստինյան պետության միջազգային ճանաչմանը նպաստելու համար: ՀԱՄԱՍ-ի հետ հրադադար կնքելով՝ Իսրայելն առաջնորդվում է «Բաժանի՛ր, որ տիրես» կարգախոսով՝ հույս ունենալ այդպիսով թուլացնել Ռամալլահի իշխանություններին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: