ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վարդան Ոսկանյան. Իրանի շահերից է բխում լինել հարևան ոչ թե Ադրբեջանի, այլ Արցախի Հանրապետության հետ

 

Ձեզ ենք ներկայացնում «Արմեդիա» ՏՎԳ  բացառիկ հարցազրույցն իրանագետ Վարդան Ոսկանյանը հետ:

 

-Իրանին և «Վեցյակին» ի վերջո հաջողվեց գալ համաձայնության, ի՞նչ եք կարծում, ի՞նչ ազդեցություն կունենա այդ համաձայնագիրը տարածաշրջանում՝ ուժերի վերաբաշխման տեսանկյունից:

- Համաձայնագրի կյանքի կոչման համար դեռ պետք է հաղթահարվեն մի շարք խոչընդոտնոր: Նման խոչընդոտներից է ԱՄՆ կոնգրեսում  համաձայնագրի վավերացման հարցը՝ ի դեմս  աջակողմյան ուժերի, ովքեր դեմ են այդ համաձայնագրին: Բացի այդ, կա նաև Իսրայել պետության գործոնը, որն ունի բավականին ազդեցիկ լոբիստական հնարավորություններ:

Սակայն, եթե կանխատեսումներ անենք՝ հիմնվելով  լավատեսական հեռանկարի վրա  և ենթադրենք, որ համաձայնագիրն ի վերջո կյաքնի կկոչվի, ապա, բնականաբար, Իրանի առաջ տարածաշրջանում կբացվեն նոր քաղաքական և տնտեսական հնարավորություններ, ինչն էլ, իհարկե, կբերի որոշակի ուժերի վերադասավորման:

Այս համատեքստում մասնավորապես պետք է խոսել տարածաշրջանում այսպես կոչված իրանամետ դաշինքի դիրքերի ամրապնդման մասին : Գաղտնիք չէ, որ Իրանը ցույց է տալիս որոշակի աջակցություն թե′ Սիրիայի իշխող վարչակարգին և թե′  տարածաշրջանի այլ երկրների շիա խմբավորումներին: Բնականաբար, այն բանից հետո, երբ Իրանը ստանա տնտեսական նոր հնարավորություններ, աջակցության այդ ծավալները կմեծանան:

Մյուս կողմից, եթե նայենք հակառակ ճամբարին, ապա այստեղ առկա են  լուրջ մտավախություններ: Մասնավորապես խոսքը վերաբերում է Սաուդյան Արաբիային և Իսրայել պետությանը, որոնք Մերձավոր Արևելքում Իրանի մրցակիցներն են:  Սա վերաբերում է նաև Թուրքիային, քանի որ թուրք-իրանական հարաբերություններում կան շատ հակասական կետեր, ինչպես օրինակ՝ նույն սիրիական թնջուկի լուծման հարցը: Ուստի, շատ հնարավոր է, որ տարածաշրջանում ձևավորվեն պարադոքսալ դաշինքներ, որոնց մասին միգուցե անգամ չբարձրաձայնվի, օրինակ  փոփոխություններ Սաուդյան Արաբիա և Իսրայել հարաբերություններում:  

Եթե դիտարկենք ստեղծված իրավիճակում տարածաշրջանում մեկ այլ երկրի՝ Ադրբեջանի օրինակը, ապա պետք է փաստել, որ Ադրբեջանը կարող է ունենալ կամ զգալի կորուստներ, կամ ընդհակառակը՝ քաղել դիվիդենտներ: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը դիտարկվում է որպես հակաիրանական երկիր՝ իր հակաիրանական  քարոզչության և, ինչու ոչ, գործողությունների պատճառով, որոնք իրականացվում են ԱՄՆ-ի և Իսրայելի  հովանու ներքո: Այս տեսանկյունից հիմա արդեն ԱՄՆ-ի համար Ադրբեջանը կկորցնի իր նշանակությունը:

Մյուս կողմից, ինչ վերաբերում է Իսրայելին,  միգուցե վերջինիս համար, ընդհակառակը, Ադրբեջանի նշանակություն մեծանա, քանի որ այն  կարող է դառնալ Իսրայել-Սաուդյան Արաբիա հնարավոր դաշինքի կազմավորման մի մաս: Սա, բնականաբար, կսրի իրանա-ադրբեջնական հարաբերությունները:

Այս համատեքստում պետք է նկատել, որ թեպետ այժմ Ադրբեջանը փորձում է ամեն կերպ նոր իրավիճակից քաղել հնարավոր տնտեսական դիվիդենտներ, եթե համեմատենք այլ երկրների արձագանքի հետ, Իրանի համաձայնագրի շուրջ ադրբեջանցի պաշտոնյաների արձագանքը բավականին սառն էր:

 

- Պատժամիջոցներից ազատված Իրանը ինչպիսի՞ դերակատարում կարող է ունենալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում:

- Կարծում եմ այս հարցում Իրանի դիրքորոշման մեջ որևէ լուրջ փոփոխություն ակնկալելը սխալ կլիներ: Իրանցիները բազմիցս հայտարարել են, որ կողմ են հակամարտության խաղաղ կարգավորմանը: Թեպետ Իրանը հայտարարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, սակայն իրականում դա միայն հռետորաբանություն է:

Գաղտնիք չէ, որ  իրանա-ադրբեջանական հարաբերություններում առկա խնդիրների համատեքստում ստատուս քվոն բխում է Իրանի շահերից: Բնական է, որ Իրանի շահերից է բխում, որ երկրի հյուսիսային սահմանները լինեն Արցախի և Հայաստանի Հանրապետության հետ, քան Ադրբեջանի Հանրապետության հետ, որտեղից պարբերաբար իրականացվում են տարբեր սադրանքներ կապված Իրանի հյուսիսում թյուրքալեզու ատրպատականցիների նկրտումների հետ:

Այս համատեքստում բնական է, որ Իրանն Ադրբեջանին դիտարկում է այն վտանգներից մեկը, որը սպառնում է իր տարածքային ամբողջականությանը: Ուստի, Ղարաբաղյան հակամարտության հարցում իրանական հռետորաբանությունը թեպետ կմնա նույնը, սակայն իրական քաղաքականությունը և քայլեր հավանաբար կբխեն հայկական կողմերի շահերից:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 56%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    4 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: