ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանի հետ ԱԷՄԳ -ի գաղտնի պայմանավարվածության տեքստը հայտնվել է ԶԼՄ-ներում

ԱԷՄԳ-ն կարող է Իրանին թույլ տալ ինքնուրույն կատարելու Պարչինում միջուկային օբյեկտի ստուգումը, չորեքշաբթի հայտնել է Associated Press-ը, որի իրավասության տակ է ընկել ԱԷՄԳ-ի և Թեհրանի գաղտնի համաձայնության նախագիծը:

«Օպերացիան կանցկացվի Իրանի լիազորված սարքավորումների օգտագործմամբ, որոնք համապատասխանում են գործակալության տեխնիկական բնութագրերին (ԱԷՄԳ-ի)»,- ասվում է փաստաթղթում:

Ըստ համաձայնության՝ իրանական կողմն ԱԷՄԳ-ին պետք է ներկայացնի լուսանկարներ և տեսագրություններ, ինչպես նաև իրենց փորձագետների կողմից վերցված նմուշներ:

Ինչպես նշում է գործակալությունը՝ ԱԷՄԳ-ի գործը կլինի Պարչինում օբյեկտը ստուգող իրանական անձնակազմին հետևելը:

Վիեննայում հուլիսի 14-ին Միասնական գործողությունների պլանին զուգահեռ Իրանի և ԱԷՄԳ-ի միջև ստորագրվել է «ճանապարհային քարտեզ», որը Իրանի և «վեցյակ»-ի ընդհանուր համաձայնության մասն է կազմում:

«Ճանապարհային քարտեզի» նպատակն է մինչև 2015 թվականի վերջը պարզաբանել Իրանի միջուկային ծրագրի հնարավոր ռազմական բաղադրիչներին վերաբերվող մնացած հարցերը: Այդ պլանում առանցքայինն Իրանի կողմից այն կետի կատարումն է, որն ապահովում է Պարչինի ռազմական օբյեկտին ԱԷՄԳ-ի հասանանելությունը, որտեղ, ինչպես կասկածում են միջազգային փորձագետները, անցյալում կատարվել են միջուկային զենքի ստեղծման աշխատանքներ: Իրանը դա կտրականապես ժխտում է, սական մինչև այժմ թույլ չի տալիս ԱԷՄԳ-ի տեսուչներին մուտք ունենալ Պարչին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 66%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    8 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: