ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նավթի գների անկումը՝ սխալ հաշվարկների արդյունք

Նավթի գները դարձել են համաշխարհային տնտեսության հիմնական մանիպուլյատորներից մեկը: Ցանկացած երկրի՝ առավելապես նավթ արդյունահանողների արժույթների փոխարժեքների կամ ընդհանուր տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի կանխատեսումները հիմնականում բացասական են՝ կապված հենց նավթի գների հետ: Ինչո՞ւ է այդպես: Այդպես է, քանի որ արդեն տևական ժամանակ է՝ նավթի համաշխարհային գները ցուցադրում են անկում, ընդ որում շարունակական, ընդ որում՝ յուրաքանչյուր անգամ բացասական կանխատեսումով: Այսօր արդեն նավթի գները հասել են վեցամյա նվազագույն շեմի՝ մեկ բարելի համար 40.22 դոլար: Brent  տեսակի նավթը վաճառվում է մեկ բարելի դիմաց 46,38 դոլարով:  Որո՞նք են գների նմանօրինակ նվազման հիմնական պատճառներն ու ի վերջո, ինչպե՞ս եղավ, որ սև ոսկին այս աստիճան արժեզրկվեց:

Մոտեցումները հիմնականում բաժանվում են երկու մեծ խմբերի՝ նավթի համաշխարհային առաջարկի ծավալների աճ և շուկայում սպասվելիք փոփոխությունների ֆոն, ինչպես նաև ֆինանսական շուկաներում արված սխալ գործարքների հետևանք:

Նավթի համաշխարհային առաջարկի հիմնական «մեղավոր» երկրների ցանկում են ՌԴ (7,002 մլն բարել/օր), ՄԱԷ (2,544 մլն բարել/օր), Իրաքը (2,247 մլն բարել/օր), Քաթարն (1,829 մլն բարել/օր) ու Քուվեյթը (2,347 մլն բարել/օր):  Բացի այդ, վերլուծաբանների կողմից կարևորվում են նաև Վենեսուելան ու Լիբիան, ինչպես նաև Սաուդյան Արաբիան: Վերջին երկուսի դեպքում վերջին ժամանակներում նավթի համաշխարհային մատակարարման  գրանցած կտրուկ աճն է մասամբ այսօրինակ իրավիճակի մեջ դրել շուկան (համապատասխանաբար 2719 հազ. բարել/օր և 498 հազ. բարել/օր): Մյուս կողմից վերջին տարիներին սեփական շահերի դրսևորման ակտիվ քաղաքականության սկսեց վարել Սաուդյան Արաբիան, որը փաստացի, այսօր համարվում է նավթ արդյունահանող առաջատար երկրներից (11505 հազ. բարել/օր): Սաուդյան Արաբիայի ագրեսիվ քաղաքականությունը, որը փորձագիտական շրջանակներում ստացել է «սաուդյան դիլեմա» անունն, ամենայն հավանականությամբ, արվում է Իրանի՝ սև ոսկու շուկա մուտք գործելուն ընդառաջ:

Այս ամենից զատ, պետք չէ նաև մոռանալ Իրան-Արևմուտք համաձայնագրի մասին, որով մեր հարավային հարևանի համար կանաչ լույս վառվեց դեպի արևմտյան շուկա:

Մի կողմից նավթի համաշխարհային ահռելի առաջարկը, մյուս կողմից դրա ավելացման սպասումներն այսօր համաշխարհային տնտեսությանը կանգնեցրել են փաստի առաջ: Տարբեր երկրներից հնչում են ահազանգեր՝ վկայակոչելով ՕՊԵԿ-ի կողմից իրավիճակը փրկելու հնարավորության առկայությունը: Վերջիններիս համաձայն, եթե ՕՊԵԿ-ը նավթի արդյունահանման համախառն ծավալները կրճատի գոնե մեկ տոկոսով, գները կաճեն:

Պետք է նշել, որ ՕՊԵԿ-ը ևս անզբաղ չէ: Մասնավորապես խոսքը վերաբերում է կազմակերպության կողմից նավթի արդյունահանման հետևյալ պլանավորման մասին՝  90 հազ.-ից 92.7 մլն բարել/ օր ընթացիկ տարվա համար, և 100 հազ.-ից 94.04 մլն բարել/օր 2016թ.-ի համար:  Որքանո՞վ նավթի արդյունահանման սահամանափակումները դրական անդրադարձ կունենան գնի վրա, ցույց կտա ժամանակը, միայն թե մի փոքր մտավախություն կա, քանի որ առաջարկի գերազանցությունը նավթի շուկայում ստեղծված իրավիճակի միակ պատճառը չէ:

Նավթի գների անկման գործընթացի վրա ահռելի ազդեցություն ունի ֆինանսական շուկան: Ընդամենը մեկ տարի առաջ, երբ դեռ նավթի գների աճի կանխատեսում կար, ֆոնդային բորսաներում կտրուկ աճեցին այնպիսի գործարքները, որոնց առանցքում պահվող նավթն էր: Այդպիսի գործարնքները պետք է ընթացքի մեջ մտնեին նավթի գների սպասվող աճից հետո: Սակայն, այսօր արդեն փաստ է, որ գները չաճեցին:  Այդ, ինչպես նաև նավթի հիմնական սպառող երկրներում գրանցված մեղմ ձմռան պատճառով, նավթի սպառման սպասված մակարդակ չունենալու հետևանքով, ձեռնտու չէր գործարքներին ընթացք տալ: Մինչդեռ նավթի պահպանությունը կոնտերնեյրներում բավական թանկ հաճույք է: Ֆինանսական շուկայում ստեղծվել է «կոնտանգո»-ի իրավիճակ, երբ նավթի երկարաժամկետ ֆյուչերսների գնանշումը գերազանցում է կարճաժամկետ ֆյուչերսների գնանշմանը: Այլ խոսքերով ասած՝ ծախսերը կան, եկամուտները՝ ոչ, իսկ լինելու դեպքում էլ նախապես գնահատվածից քիչ կլինեն, քանի որ նավթի արդյունահանումը ՕՊԵԿ երկրների կողմից առայժմ ընթանում է ամբողջ հզորությամբ:

Հասկանալի է, որ ֆինանսական շուկաների սպեկուլյացիաների ձևավորած փուչիկներն, այուամենայնիվ մի օր կպայթեն, և այդ պայթյունը, Իրանի նավթի շուկա մուտք գործելուն զուգահեռ կհանգեցնի նավթի գների կտրուկ անկման երկրորդ փուլին:  Իրավիճակի վերահսկողությունը կանցնի անուղղակի գործիքների կիրառման կողմ, որոնք կթելադրեն այս կամ այն տեսակի նավթի արդյունահանման «նպատակահարմարության» որակապես նոր սանդղակ ունենալու անհրաժեշտություն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: