ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արթուր Աբրահամը Twitter-ում մարտահրավեր է նետել Ֆելիքս Շտուրմին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը թվիթերյան իր էջի միջոցով մենամարտի է հրավիրել աշխարհի նախկին չեմպիոն, գերմանացի Ֆելիքս Շտուրմին։

«Արի մենամարտենք, Շտուրմ։ Այժմ կամ երբեք»,- գրել է հայ բռնցքամարտիկը։

Աբրահամի պրոմոուտեր Վիլֆրիդ Զաուերլանդը համաձայն է այդ առաջարկի հետ. «Այդ մենամարտը պետք է կայանա այս տարի, քանի որ Աբրահամը պարտավորություններ ունի։ Այն պետք է կայանա հիմա, քանի որ հետո ուշ կլինի։ Կարծում եմ, որ եթե այն չկայանա 2015 թվականին, ապա մենամարտը չի կայանա երբեք»:
Դրա հետ մեկտեղ WBO-ն հայտարարել է, որ Աբրահամ - Շտուրմ մենամարտ կայանալու դեպքում այն տիտղոսային չի լինի, քանի որ գերմանացին չի մտնում վարկանիշային 15-յակում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    21 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: