ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դրամի արժեզրկումն անխուսափելի է. Գագիկ Մակարյան

Համաշխարհային արժութային շուկան շարունակում է սպառնալիքի տակ պահել ողջ տնտեսահամակարգը: Մեկը մյուսի հետևից շարունակում են տարբեր արժույթների փոփոխությունները: Մասնավորապես, յուանն ու ռուբլին շարունակում են անկում ապրել, իսկ դոլարի փոխարժենք՝ աճել: Բնականաբար, համապատասխանաբար փոփոխություններ  իրենց վրա կրում են նաև նշված երեք արժույթների ազդեցության տիրույթներում գտնվող տնտեսությունները:

Հայկական փորձագիտական շրջանակներում սկսվել են ակտիվ քննարկումները դրամի փոխարժեքի հնարավոր փոփոխությունների շուրջ: Չնայած մտավախությունը մեծ է, որ փոխարժեքի արժեզրկում կլինի և այն կհասնի ընթացիկ տարվա հունվարյան մակարդակին, այնուամենայնիվ, կան նաև մոտեցումներ, որոնց համաձայն, դրամի արժեզրկումն առաջիկա ամիսների համար կմնա որոշակի կայուն մակարդակի վրա:

Պետք է նշել նաև, որ համաշխարհային լրահոսը ևս անմասն չի մնացել հայկական արժույթի փոխարժեքի հնարավոր փոփոխությունների շուրջ կանխատեսումներից: Օրերս, բրիտանական Financial times-ը կանխատեսում էր հրապակել, համաձայն որի հայկական դրամն ու վրացական լարին շուտով կկրեն ռուսական ռուբլու բացասական աճի հետևանքներն իրենց փոխարժեքների վրա:

 

Ինչպիսի՞ն կլինի հայկական դրամի ճակատագիրը, փորձել ենք պարզել Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի օգնությամբ:

Հարցին, թե ինչպիս՞ին կլինի դրամի փոխարժեքի արձագանքը ստեղծված իրավիճակում (համաշխարհային արժութային վայրիվերումները), և արդյո՞ք ՀՀ ԿԲ ունի հնարավորություն զսպելու դրամի գնանկումը, պարոն Մակարյանը պատասխանեց.

«Կենտրոնական բանկը պարբերաբար միջամտություններ անում է. վերջերս էլ զգալի գումար էր ծախսել: Եթե ԿԲ-ն հարցի լուծումը գտնում է անընդհատ ծախսելու մեջ, որպեսզի կայունացնի դրամը, դա դառնում է արհերստական: Վերջերս էլ կարծեմ 20 մլն դոլար մեկ կամ մի երկու օրում ծախսել էր դրամի գնանկումը զսպելու նպատակի համար: Դա լուծում չէ, որովհետև մենք այդ ռեզերվները պետք է համադրենք: Այստեղ կարևորն էկոնոմիկայի խնդիրրն է: Հիմա, ԿԲ կողմից քայլեր անելու երկու մոտեցում կարող է լինել. առաջին, զսպում ենք հիմա, որ հետո  ազատ թողնենք, որովհետև շարունակաբար զսպել կարող է չկարողանանք: Չնայած, անկեղծ ասեմ, և ինքս հաճախ եմ նշել, որ չորրորդ եռամսյակը բոլորովին հաջող ժամանակաշրջան չէ փոխարժեքն ազատ թողնելու համար: Պատկերացնենք մի իրավիճակ, երբ մենք հիմա փոխարժեքն ազատականացնում ենք: Սա նշանակում է, որ, տնտեսության իրավիճակից ելնելով, դոլարի արժևորումը և դրամի ինֆլյացիան կշարունակվեն: Չորրորդ եռամսյակում դա հարմար չէ անել, քանի որ այս ժամանակաշրջանում արտարժույթի հանդեպ պահանջարկն էսպես փոխվում է. դետեմբեր է գալիս, դոլարի արագ գահավիժումը կարող է խուճապ առաջացնել՝ ավելի մեծացնելով կորուստները:  Դա պետք է անել այնպիսի ժամանակահատված, որ հասկանալի լինի՝ տարին ինչպես ես պլանավորում, ինչ ես անում: Այստեղ կա երկրորդ խորամանկությունը. եթե փոխարժեքն ազատ թողնվի տարվա սկզբին, ԿԲ  և Կառավարությունն անհանգստության առիթ կունենան՝ այդ ազատ թողնելն ինչպե՞ս կանդրադառնա տնտեսության վրա: Այս տեսանկյունից չորրոդ եռմասյակում նման փորձ անելն ավելի ձեռնտու կլինի, քանի որ այդ քայլը տնտեսական աճի վրա էական ազդեցություն կարող է չհասցնի ունենալ. ավելի շատ այդ քայլը բիզնեսին և ժողովրդին կխփի:

ԿԲ հնարավոր երրորդ մոտեցումն այն է, որ հաշվի առնելով սոցիալական վիճակը, չգնա այդ ռիսկին: Որովհետև գործազրկության, աղքատության նման մակարդակի պայմաններում նպատակահարմար է զսպել դրամի արժեզրկումը, չնայած դա պահանջում է մեծ ծախսեր: Իրականում մեծ գումարների մասին է խոսքը՝ գոնե արժեզրկումը եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե մասամբ զսպելու համար: Դրամի փոխարժեքն ազատ թողնելու պարագայում, կարծում եմ, դոլարի փոխարժեքը կհատի  600-ի շեմը: Դրա համար, հնարավոր է 500-510-ի շրջակայքում հետագա արժեզրկումը զսպվի:

Հայաստանի էկոնոմիկան պետք է հասնի այնպիսի մակարդակի, որպեսզի լցնի այդ պակասը: Ու այստեղ սխալ կլինի ասել՝ սա թերություն է, կամ Կառավարությունն է վատ աշխատում: Կան այլ խնդիրներ. մի կողմից դոլարն արժևորվել է և դեռ կշարունակվի արժևորվել աշխարհով մեկ, ռուսական ռուբլի արագորեն հակակշռում է, որովհետև այսօր Հայաստանում ավելի շատ ռուբլի կա, քան դոլար: Միաժամանակ ռուբլին գնում է ինֆլյացիայի: Երրորդ՝ մեր արտահանումը նվազել է և՛ քանակապես, և՛ որակապես. եթե նախկինում արտահանված ապրանքի դիմաց տալիս էին դոլար, ապա հիմա տալիս են ռուբլի: Մյուս կողմից, մենք գազի դիմաց վճարում ենք դոլարով: Հինգերորդ, տրանսֆերտները գալիս են ռուբլով առաջվա դոլարի փոխարեն: Այսինքն՝ դոլարի քանակը մեր երկրում նվազել է: Այս ամենին գումարած՝ մեր երկրի տնտեսական վիճակն այնպես կայուն չէ, որպեսզի մենք կարողանայինք դիմակայել և դրամն էլ արժևորվեր: Այս հինգ խնդիրների մեջ՝ հինգ ուղղություններով պայքարելը լուրջ ռեսուրսներ ու ճկունություն է պահանջում: Այս ամենը հաշվի առնելով՝ հակված եմ կարծելու, որ դոլարը կգնա արժևորման, իսկ դրամը՝ ինֆլյացիայի: Ուրիշ  հարց է, թե ոնց կպահվի, բայց հիմա ՝ չորրորդ եռամսյակում դա կլինի վտանգավոր:

Ավելի ճիշտ կլինի 2016թ. գարնանից ազատականացնել դրամի փոխարժեքը, և տնտեսությունը խթանելով փորձել հնարավորինս զսպել դրամի փոխարժեքի անկումը, բայց զսպել ոչ թե ֆինանսական միջոցներ ծախսելով կամ ֆիսկալ մեթոդաբանությամբ՝ արհեստականորեն կրճատելով դրամի քանակը շուկայում, այլ՝ տնտեսական ակտիվության, ճկունության, տնտեսական դիվերսիֆիկացիայի միջոցով: Այս իմաստով, Կառավարությունը շատ ռեֆորմներ է նախատեսել այս և մյուս տարվա համար: Սակայն այստեղ մի ուրիշ խնդիր էլ կա. Ռուսաստանը բավական գահավիժող էկոնոմիկա ունի, որի խնդիրը միայն ռուբլին չէ: Իր էկոնոմիկան հաջող չէ, թույլ է, կոռումպացված, ռեսուրսների վրա կառուցված. հիմնական եկամուտը գալիս է նավթից: Ինքն ուրիշներին է դրել սանկցիաների տակ, ուրիշներն՝ իրեն: Ներկայումս ենթակառուցվածքային ներդրումներ, խոշոր տենդերներ չեն իրականացվում՝ վատ իրավիճակ է: Հետևաբար, դա կբերի անկման ուժեղացում: Ռուսաստանի տնտեսությունը կարող է մեծ ֆորս մաժոր ստեղծել, դառնալ անկառավարելի և այդ վիճակը մյուսներին էլ իր հետ կխորտակի: Ռուսաստանն այժմ նման է խորտակվող նավի, որն իր հետ խորտակում է նաև հարևանությամբ գտնվող նավերը:  Այս ամենը հաշվի առնելով, կարող եմ ասել, որ մեր դրամը չի կարող այս փոխարժեքով գոյատևել: Իմ հաշվարկներով, մեկ դոլարը կարժենա 640-660 դրամ»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: