ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պուտինն առաջարկել է ԱՊՀ շրջանակներում հրաժարվել դոլարից և եվրոյից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետդումա է ուղարկել օրինագիծ է մտցրել, որով ենթադրվում է հրաժարվել դոլարից և եվրոյից` որպես ԱՊՀ միջանկյալ արժույթ: Դա նշանակում է միացյալ ֆինանսական շուկայի ձևավորում` Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և այլ երկրների միջև: Այդ մասին ասվում է Կրեմլի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Ըստ հաղորդագրության՝ «ԱՊՀ անդամ երկրներրի միջև ինտեգրված արժութային շուկայի ձևավորման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի» շրջանակներում ձևավորվելու է մեխանիզմ, որը թույլ կտա հրաժարվել դոլարից և եվրոյից` որպես վճարային միջանկյալ արժույթներ:

Համաձայնագրով նախատեսվում է կողմերի ռեզիդենտ բանկերի անմիջական մուտքը միմյանց ներքին արժութային շուկա` միջբանկային կոնվերսիոն գործողություններ կատարելու նպատակով ոչ պակաս շահավետ պայմաններով, քան այն պայմաններն են, որ առաջարկում են ազգային առևտրային բանկերը:

«Արդյունքում կստեղծվեն պայմաններ, երբ առավելագույնս կզարգանան ազգային արժույթների շուկաները, նախադրյալներ կառաջանան համաձայնեցված արժութային քաղաքականության համար` ուղղված առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ոլորտում երկարաժամկետ ռազմավարության իրացման հավելյալ հնարավորություններ ստեղծելուն, ինչպես նաև տարածաշրջանում ընդհանուր միկրոտնտեսական կայունություն ստեղծելուն», - ասված է հաղորդագորության մեջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 13%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    25 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: