ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մշակութային և մարզական ծրագիր «Շանթ 2015»-ի շրջանակներում

«Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում Բաղրամյան ուսումնական կենտրոն զորավարժությունների հատվածում վրանային ավան է տարածվել, նախապատրաստվելու պայմանական ռազմական գործողությունների:

Արմենպրեսի փոխանցմամբ զորավարժությունների փուլը պետական կառույցների համար ավարտված է. պայմանականորեն երկիրը ռազմական դրության մեջ է  և այժմ հերթը զինված ուժերինն է ցույց տալու իր կարողությունները պայմանական ռազմական դրության ժամանակ: Ռազմական դրության մեջ գտնվող զինծառայողների մարտական ոգին բարձրացնելու նպատակով ՀՀ Մշակույթի և Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունները վրանային ավանում կազմակերպել էին մշակութային և մարզական միջոցառումներ:

Արմենպրեսի հետ զրույցում ՀՀ վաստակավոր մարզիչ Լյովա Վարդանյանն ասել է, որ զինծառայողներին այցելության են եկել մի խումբ հրաձիգներ: Մշակութային տրամադրությունն էլ ապահովել էր վաստակավոր արտիստ պարի պետական անսամբլը:

Երկրորդ մոտոհրաձգային վաշտի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով պետի տեղակալ Վարդան Խառատյանն էլ ասել է, որ նման միջոցառումները շատ կարևոր են: «Զինվորները ոգևորվում են, քաջալերվում: Նման միջոցառումների անցկացումը շատ կարևոր է»,- ասաց Խառատյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 31%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    22 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: