ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Շանթ-2015». Ռազմական ավան է ստեղծվել պայմանական հակառակորդի հետ սահմանում

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին ավարտվել է «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության ռազմաքաղաքական փուլը, քաղաքական գերատեսչություններն ավարտել են իրենց ներմուծականների կատարումը, ինչից հետո մեկնարկելու է զորավարժության բուն ռազմական փուլը, հաղորդում է Ռազմինֆոն:

Զորավարժության ռազմաքաղաքական փուլի ընթացքում, սցենարի համաձայն, պայմանական թշնամու հետ հարաբերությունները լարված են, թշնամին նախապատրաստվում է հարձակման:

Հայկական կողմը դրան ի պատասխան ռազմաքաղաքական պատրաստություն է տեսնում, զուգահեռ անցկացվում է նաև զորահավաք: Թշնամու հարձակմանը դիմագրավելու համար ՀՀ ՊՆ զորավարժարաններից մեկում կազմավորվել է ռազմական վրանային ավան, որտեղ կենտրոնացվել են զորավարժության մասնակից ՀՀ ՊՆ բանակային կորպուսի մի քանի զորամասեր:

Զորավարժության սցենարի համաձայն՝ այնուհետ թշնամին անցնելու է հարձակման և մի քանի օր շարունակ հարվածներ է հասցնելու հայկական կողմին, ինչին դիմագրավելու գործողությանը մասնակցում է նաև ավանում կենտրոնացված միավորումը, որի կազմում կան տանկային, մոտոհրաձգային, հրետանային և այլ ստորաբաժանումներ:
Ավանում կենտրոնացված զորամասերից մեկի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Խաչիկ Կլեկչյանն այսօր՝ սեպտեմբերի 6-ին, լրագրողներին ներկայացրեց ավանի առօրյան և նշեց, որ զինծառայողները զորավարժության ներկա փուլում հիմնականում զբաղված են դաշտային, մարտավարական պատրաստության պարապմունքներով: Զինծառայողների սնունդն ապահովվում է դաշտային ճաշարաններում, իսկ երեկոյան զինծառայողներին տրվում է հանգիստ, որի կազմակերպման համար ավանում գործում է նաև դաշտային ակումբ՝ հեռուստացույցով և թարմացվող մամուլով:

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ավանում զինծառայողների մարտական ոգին բարձրացնելու համար, զորավարժության սցենարի համաձայն, ՀՀ մշակույթի նախարարությունը համերգ է կազմակերպել, իսկ ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության միջնորդությամբ զինծառայողներին ողջունելու են եկել հայաստանցի մի քանի մարզիկներ:



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    9 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: