ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանին ձեռնտու չէ անդամակցությունն ՕՊԵԿ-ին

Նավթ արտահանող երկրների կազմակերպությունն (OPEC) առաջարկել է Ռուսաստանին դիտորդի կարգավիճակից անցում կատարել անդամի կարգավիճակին, սակայն վերջինս հրաժարվել է: Այդ մասին FT Commodities համաժողովի ժամանակ հայտնել է «Ռոսնեֆտ» ընկերության նախագահ Իգոր Սաչինի կողմից: Լուրն այս օրերին ռուսական լրատվամիջոցների գլխավոր թեմաներից մեկն է:

Սաչինի խոսքերով, Ռուսաստանը կշարունակի մնալ ՕՊԵԿ-ի դիտորդի կարգավիճակում: «Այդպիսի որոշում պաշտոնական Մոսկվան ընդունել է մի շարք պատճառներով, այդ թվում՝ նավթի արդյունահանման տեխնոլոգիական մեթոդների տարբերության, բացի այդ ոլորտը հարմարեցված է ռուսական շուկային և ռուսական կառավարությունը չի կարող այն ղեկավարել այնպես, ինչպես դա անում են ՕՊԵԿ-ի անդամ երկրներում»: Իսկ ի՞նչ սկզբունքներով է աշխատում ՕՊԵԿ-ը:

Անդամությունը կազմակերպությանն, ըստ էության, չի ենթադրում նավթի արդյունահանման որոշակի քվոտաներ: Կազմակերպության առանձնահատկություններից մեկը հանդիսանում է այն, որ անդամ երկրները միմյանցից տարբերվում են թե՛ տնտեսապես, թե՛ նավթի արդյունահանման մեխանիզմներով: Սովորաբար կազմակերպության անդամները այս կամ այն հարցի շուրջ, այդ թվում՝ նաև նավթի բալանսավորված արդյունահանման հետ, ինչն այսօր կազմակերպության օրակարգում է, համաձայնություն են ձեռք բերում քննարկումների ու բանակցությունների արդյունքում: Ուստի հարց է առաջանում՝ այդ դեքպում, ի՞նչն է խանգարում Ռուսաստանին:

Ռուսաստանի կողմից այդպիսի որոշման կայացումը դառնում է բավական թափանցիկ ու ընկալելի, եթե խնդրին նայենք այլ տեսանկյունից»: Ռուսաստանն այնպիսի իրավիճակում է, երբ տնտեսությունն աշխատացնող ազդակներն զգալիորեն նվազել են: Նավթի ռուսական շուկան էական ազդեցություն ունի այդ երկրի տնտեսությունը որոշակի մակարդակի վրա պահելու համար, քանի դեռ գործում են համաշխարհային հանրության հետ փոխադարձ պատժամիջոցները: Իր հերթին ՕՊԵԿ-ի համատեղ նավթային շուկայի ազդեցությունը նավթի համաշխարհային շուկայի վրա 21-րդ դարում զգալիորեն նվազել է՝ կապված շուկայում կազմակերպության ոչ անդամ երկրների կողմից նավթի արտահանման ծավալների աճով: Այդպիսի երկիր է նաև Ռուսաստանը: Փաստորեն, Ռուսաստանը, շարունակելով մնալ «միայնակ խաղացող», կպահպանի համաշխարհային շուկայի վրա ազդելու առավել մեծ հնարավորություն: Սա, թերևս հիմնական պատճառներից մեկը, որով կարելի է բացատրել Ռուսաստանի՝ ՕՊԵԿ-ի անդամակցությունից հրաժարվելը:

Մյուս կողմից, նավթի համաշխարհային գների շարունակական նվազմանը զուգահեռ մեծացավ անհանգստությունը նավթի գների կայունացման հետ կապված: ՕՊԵԿ-ի որդեգրած քաղաքականությունն այս համատեքստում հետևյալն է՝ նվազեցնել նավթի օրեցօր աճող արդյունահանման քանակը, դրանով իսկ ստեղծելով նավթի պաշարների արհեստական անբավարարություն: Չնայած ՕՊԵԿ անդամ առանձին երկրների կողմից պարբերաբար հնչող հայտարարություններին, թե իրենք չեն պատրաստվում կրճատել նավթի արդյունահանումը, որպես ամենավառ օրինակ՝ Իրանը, վաղ թե ուշ կգան համաձայնության բալանսավորված արդյունահանման համատեղ որոշման, քանի որ նավթի գների անկումը ձեռնտու չէ նրանցից ոչ մեկին: Միգուցե դա լինի Իրանի՝ նավթի համաշխարհային շուկա դուրս գալուց որոշակի ժամանակ անց, բայց ամենայն հավանականությամբ, ՕՊԵԿ անդամ-երկրներն ի վերջո կգան համաձայնության նավթի արդյունահանումը որոշակի սահմաններում պահելու շուրջ: Մինչդեռ ավելի քան հստակ է, որ այն իրավիճակում, որում այսօր Ռուսաստանն է, և հաշվի առնելով կրկին այն հանգամանքը, որ նավթի շուկան Ռուսաստանի ամենածանրակշիռ փրկողակներից մեկն է, Ռուսաստանն ի զորու չէ կրճատել նավթի արդյունահանման քանակը: Դրա մասին է վկայում նաև «Ռոսնեֆտ» ընկերության ղեկավարի սպասումները՝ կապված չինական շուկայում նավթի սպառման ծավալների աճի հետ: Սեչինի խոսքերով, եթե Չինաստանն ավելի վաղ սպառում էր նավթի համաշխարհային պահանջարկի երկու երրորդն, այսօր այդ ցուցանիշը կազմում է 20-25%: Չինաստանի կողմից նավթի սպառման ծավալները վերջին տասնամյակում մի փոքր կրճատվել են, սակայն, կապված այդ երկրի տնտեսության ենթակառուցվածքային նոր զարգացումների հետ, կրկին սպասվում է նավթի սպառման ծավալների աճ: Նա մասնավորապես նշել է, որ Չինաստանի կողմից ռուսական նավթի սպառման քանակը մինչև 2020թ. կավելանա տարեկան 2%-ով՝ մատնանշելով «Ռոսնեֆտ»-ի և Չինաստանի ազգային քիմիական ընկերության (China National Chemical Corporation, ChemChina) միջև ձեռքբերված համագործակցության նոր հուշագիրն, ինչպես նաև մինչև 2035 թ. չինական գործընկերների հետ մինչև 500 մլրդ դոլարի հասանող համագործակցության սպասումը: Այս պարագայում մտնել ՕՊԵԿ անդամների շարք ու հրաժարվել նավթի արդյունահանման թեկուզ չնչին քանակից, Ռուսաստանն, անգամ մեծ ցակության պարագայում, իրեն չի կարող թույլ տալ:

Իսկ նման ցանկության նշույլ անգամ չի էլ զգացվում...

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: