ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում չափազանցվա՞ծ է, թե՞ ոչ...

Այսօր ամբողջ Եվրոպան խոսում է միգրացիոն ճգնաժամի մասին: Թե’ քաղաքական առաջնորդները, թե’ փորձագետներն ու լրագրողները, թե’ եվրոպական քաղաքացիական հասարակությունը` բոլորը մտահոգված են դեպի Եվրոպա թափանցող միգրանտների հսկայական քանակով, ինչի դեմ պայքարի որևէ սպառիչ միջոց առայժմ չի հաջողվում գտնել:

Համարվում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր սա ամենաթեժ շրջանն է Եվրոպայի համար, երբ բազմահազար ներգաղթյալներ ապաստան ու կացարան են փնտրում այստեղ: Իսկ եթե խոսենք կոնկրետ Եվրոպական միության մասին, ապա ԵՄ պատմության մեջ սա թերևս միգրանտային ճգնաժամի ամենասուր դրսևորումն է: Արդյո՞ք ուռճացված չէ մամուլում շրջանառվող այս տեսակետը: Արդյո՞ք ԵՄ-ն իրոք հասել է այն գագաթնակետին, երբ կառույցի օրակարգում միգրացիայից ավելի կարևոր հարց ուղղակի չի կարող դրված լինել: Արդյո՞ք չափազանցված չի այն տեսակետը, որ հենց միգրացիայի խնդրի ճիշտ և պատշաճ լուծումից է այժմ կախված ԵՄ առանցքային բաղադրիչներից մեկի` Շենգենի պայմանագրի ապագան: Դիմե՛նք թվերին:

Համաձայն ԵՄ գլխավոր վիճակագրական մարմնի` Եվրոստատի տվյալների` նախորդ տարի միայն` 2014 թվականին, որպես փախստական գրանցվելու և ապաստան ստանալու խնդրանքով ԵՄ երկների համապատասխան մարմիններին է դիմել շուրջ 626,000 մարդ, ինչը զիջում է միայն 1992 թվականին ստացված 672,000 դիմումներին, որից հետո արդեն 22 տարի է փաստորեն նման դեպք չէր արձանագրվել: Գրանցված փախստականների ամենախոշոր թվերին են տիրապետում Ֆրանսիան (252,264), Գերմանիան (216,973), Շվեդիան (142,207) և Միացյալ Թագավորությունը (117,161):

Սակայն այս տարին համարվել է միգրացիոն ճգնաժամի խորացման տարի ո՛չ միայն այն պատճառով, որ փախստականների թվերն են ավելացել, այլ նաև այն ցավալի պատճառով, որ վերջիններիս ներթափանցումը Եվրոպական մայրցամաք շատ ավելի վտանգավոր ու ճակատագրական է դարձել, քան նախկինում:

Ըստ Ֆրոնտեքսի վիճակագրական տվյալների` միայն նախորդ տարվա ընթացքում 3,072 հոգի մահացել և/կամ անհետացել է Միջերկրական ծովի ջրերում: Նրանց հիմնական մասը փորձում էին Իտալիա, Մալթա կամ Հունաստան հասնել: Իսկ եթե խոսենք ավելի թարմ տվյալների մասին, ապա պետք է նշել, որ 2015 թվականը դեռևս չբոլորած, արդեն իսկ 2,748 հոգի կորցրել են իրենց կյանքը գաղթի ճանապարհին, իսկ 432,761 հոգի այնուամենայնիվ հասել է իր նպատակակետին:

Ուշագրավն այն է, որ 2015թ․-ին գրանցված փախստականների թիվը արդեն այժմ երկու անգամ գերազանցում է այն թվին, որը Միգրացիայի միջազգային կազմակերպությունը գրանցել է որպես ամբողջ 2014 թվականին ԵՄ հասած միգրանտների թիվ:

Թվերը վկայում են, որ ԵՄ-ն իրոք կանգնած է միգրացիոն աննախադեպ ճգնաժամի առաջ և կարիք ունի շուտափույթ և միասնական լուծումների, որոնց հասնել դեռևս չի հաջողվում։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: