ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեկնարկել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը

Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան-Բատորում սեպտեմբերի 15-ին մեկնարկել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը` «ԵԱՀԿ տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս ավտանգության մարտահրավերների լուծումը. խորհրդարանականների դերը տարածաշրջանային համագործակցության ամրապնդման հարցում» թեմայով:

Այս թեմայի շրջանակներում ԵԱՀԿ անդամ 57 երկրների խորհրդարանականները քննարկելու են երեք հիմնական հարցեր՝

  • տարածաշրջանային անվտանգությունը, ահաբեկչության դեմ պայքարը և մարդկանց թրաֆիքինգը, 
  • տարածաշրջանում տնտեսական մարտահրավերները, սննդամթերքի անվտանգությունը, աղետների ռիսկերի նվազեցումը և ջրային ռեսուրսների կառավարումը,
  • ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, մարդու իրավունքերը, մամուլի ազատությունը, կրոնական հանդուրժողականությունը և գենդերային հավասարությունը:

Նախատեսվում է, որ նստաշրջանի ժամանակ Կենտրոնական Ասիայում մարտահրավերներին դիմակայելու թեմայով հատուկ կլոր սեղաններ կկազմակերպվեն Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում, Ուզբեկստանում և Մոնղոլիայում ԵԱՀԿ առաքելությունների ղեկավարների մասնակցությամբ:

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի գլխավոր թեմաներից մեկը ՌԴ քաղաքական գործիչների նկատմամբ ԵՄ պատժամիջոցներն են, որի հետևանքով ռուսական պատվիրակությունը չէր կարողացել մասնակցել Ֆինլանդիայում կայացած նախորդ նստաշրջանին:

Ռուսական պատվիրակության ղեկավար, Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը կարծում է, որ ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում և Նյու Յորքում Միջխորհրդարանական միության համաժողովում ռուսական պատվիրակության անդամների մասնակցությունը թույլ չտալը չպետք է կրկնվի, քանի որ դա «քաղաքական անամոթության» դրսևորում է և բաց միջազգային երկխոսության սկզբունքների անտեսում։ «Մենք դա գնահատում ենք որպես անթույլատրելի գործողություն, որպես խորհրդարանական ժողովրդավարության արժեքի ոտնահարում։ Նման բան չպետք է կրկնվի, որովհետև դա քաղաքական անամոթության դրսևորում է և միջազգային բաց երկխոսության սկզբունքների անտեսում»,– նշել է Պետդումայի խոսնակը։

Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվան իր հերթին ընդգծել է, որ կառույցում դեմ են ցանկացած երկրի խորհրդարանականների դեմ այնպիսի պատժամիջոցներին, որոնք խանգարում են վերջինիս աշխատանքներին նրանց մասնակցությանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: