ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իսրայել-Թուրքիա. նոր հակասություններ Երուսաղեմում տեղի ունեցող բախումների ֆոնին

Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում̦ որը սրբատեղի է համարվում ինչպես մուսուլմանների̦ այնպես էլ հրեաների համար̦ շարունակվում են բախումները պաղեստինցիների և Իսրայելի ոստիկանության միջև: Արդեն երրորդ օրը շարունակվող բախումների հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Ինչպես հայտնում է Interfax գործակալությունը̦ մի խումբ պաղեստինցիներ կենտրոնացել են մզկիթի ներսում և քարեր են նետում իսրայելական ոստիկանության ուղղությամբ:

Պաղեստինյան կողմը պնդում է̦ որ իսրայելական ուժերը ներխուժել են մզկիթ և այնտեղ հավաքված մուսուլմանների դեմ նռնակներ, արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ կիրառել̦ հայտնում է Euronews-ը: Իսկ իսրայելական ոստիկանությունն էլ ասում է̦ որ բախումները սկսվել են այն բանից հետո̦ երբ ոստիկանները փորձել են ձերբակալել մի խումբ պաղեստինցի երիտասարդների̦ որոնց մոտ կասկածելի առարկաներ են հայտնաբերվել:

Այս իրավիճակը հղի է լրջագույն վտանգներով̦ քանի որ կարող է դուրս գալ Երուսաղեմի սահմաններից և պաղեստինա-իսրայելական հերթական զինված գործողությունների պատճառ դառնալ: Այդ պատճառով էլ միջազգային կազմակերպությունները կոչ են անում կողմերին դադարեցնել բռնությունը:

Հատկապես սուր իրավիճակին արձագանքեց Թուրքիան: Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին քայլեր ձեռնարկել Իսրայելի դեմ` ընդգծելով̦ որ իսրայելական իշխանությունների գործողություններն անընդունելի են և ի հայտ են բերում մուսուլմանական աշխարհի զայրույթը: Ինչպես նշում է TASS գործակալությունը̦ Թուրքիան պահանջել է Իսրայելից դադարեցնել Ալ-Աքսա մզկիթի տարածքում սադրանքները:

Թուրքիայի նման արձագանքը ոչ միանշանակ արձագանք է առաջացնում` հաշվի առնելով Թուրքիայի երկակի քաղաքականությունը: Մի կողմից̦ Թուրքիան մեղադրում է Իսրայելին̦ սակայն մյուս կողմից թուրք-իսրայելական համագործակցությունն ակնհայտ է: Նշենք, որ 2010 թվականին Թուրքիան վատացրեց իր հարաբերություններն Իսրայելի հետ` փորձելով ամրապնդել իր դիրքերն արաբական և մուսուլմանական աշխարհում: Սակայն երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը շարունակում էր խորանալ: Իսկ իրանական միջուկային գործարքից հետո ակնկալվում էր̦ որ իրանական ազդեցության մեծացումը Թուրքիային դրդելու է կարգավորել իր հարաբերություններն Իսրայելի հետ: Սակայն̦ ինչպես երևում է̦ Էրդողանի հռետորաբանության մեջ փոփոխության միտումներ դեռևս չկան:  

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    22 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: