ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պաղեստինյան ինքնավարության ղեկավարը խոստանում է «իսկական ռումբ պայթեցնել» ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում

Ինչպես մուսուլմանների, այնպես էլ հրեաների համար սրբատեղի համարվող Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում պաղեստինցիների և Իսրայելի ոստիկանության միջև բախումների ֆոնին Պաղեստինի ազգային ինքվարության նախագահ Մահմուդ Աբասը հարցազրույց է տվել Լոնդոնում լույս տեսնող «Ալ-Կուդս Ալ-Արաբի» թերթին: Newsru.co. il կայքը նշում է, որ Աբասը մեղադրել է Իսրայելի իշխանություններին հրեաների և մուսուլմանների միջև Ալ-Աքսա մզկիթը բաժանելու փորձեր ձեռնարկելու մեջ: Նա անընդունելի է համարել նման փորձերն` ընդգծելով, որ Երուսաղեմի հարցում պաղեստինցիները մտադիր չեն որևէ զիջման գնալ: Նա հայտարարել է, որ պաղեստինցիները երբեք չեն հեռանա Երուսաղեմից և չեն լքի մուսուլմանների համար սուրբ համարվող վայրերը:

Աբասը նաև անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի նախաձեռնած պաղեստինա-իսրայելական բանակցություններին, որոնք 2014 թվականին տապալվեցին՝ առանց որևէ առաջընթաց գրանցելու: Պաղեստինի ղեկավարի կարծիքով բանակցությունների տապալման գլխավոր պատճառն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի պահանջն է ճանաչել Իսրայելը՝ որպես հրեական պետություն: «Եթե Իսրայելը հրեական պետություն է, ապա ոչ ոք թող չզարմանա, եթե Գազայում բախվի «Իսլամաական պետությանը»», - հայտարարել է Աբասը:

Պաղեստինյան ինքնավարության ղեկավարի կարծիքով Իսրայելը, գործելով ԱՄՆ-ի հովանավորության ներքո, հետևողականորեն փորձում է արդյունավետությունից զրկել պաղեստինցիների հետ կնքած բոլոր համաձայնագրերը: Նա նաև նշել է, որ արաբական երկրները չափազանց շատ խնդիրներ ունեն պաղեստինցիներին արդյունավետ աջակցություն տրամադրելու համար:

Աբասը նաև հայտնել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նիստում իր ելույթը նվիրված է լինելու պաղետինցիների հուսահատ վիճակին: «Իսկ ելույթի վերջում ես իսկական ռումբ կպայթեցնեմ», - հայտարարել է Պաղեստինյան ինքնավարության նախագահը:

Մահմուդ Աբասի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում նախատեսվում է սեպտեմբերի 30-ին: Նա խոստանում է սենսացիոն բացահայտումներ անել պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի քաղաքականության վերաբերյալ: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 31%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    23 C°
     
    24°  13° 
    24.05.2024
    20°  12° 
    25.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: