ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ավարտվել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը

Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան-Բատորում ավարտվեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը, որի արդյունքում Եվրոպական ժողովուրդների կուսակցության խմբակցությունը և Սոցիալիստների և Դեմոկրատների առաջադիմական դաշինքը հանդես եկան համատեղ հայտարարությամբ:

Համատեղ հայտարարությունը պարունակում է համապարփակ առաջարկություններ՝ վերաբնակեցման, փախստականի կարգավիճակի հայտարարագրման արագացման ու թեժ կետերում առավել տուժած անդամ պետությունների ներկայացուցիչների նկատմամբ պարտավորությունների և անվտանգ ծագման երկրների ընդլայնված ցուցակ ստեղծելու շուրջ ընդհանուր մեխանիզմի մշակման վերաբերյալ:

Այն կոչ է անում ԵԱՀԿ ԽՎ անդամ երկրներին իրենց հնարավորությունների չափով ֆինանսական օգնություն տրամադրել փախստականներին ընդունելու հարցում և մասնավորապես կոչ է անում միավորել ջանքերը մարդկանց առևտրով զբաղվող ցանցերի դեմ, որոնք, օգտվելով հակամարտության գոտիներում գտնվող մարդկանց անելանելի վիճակից, մեծ շահույթներ են ստանում:

Առաջարկվում է ստեղծել ճանապարհոդության անվտանգ միջանցքներ, տրամադրել մարդասիրական վիզաներ, վերաբնակեցման ծրագրեր: Միացյալ հայտարարությունում կոչ է արվում նաև միգրացիոն ճգնաժամի վերաբերյալ միջազգային համագումար հրավիրել:

Մոնղոլիան վերջին երկիրն է, որը դարձել է ԵԱՀԿ անդամ և առաջին անգամն էր, որ հյուրընկալում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը: Վերջինիս մասնակցում էին ԵԱՀԿ 57 անդամ երկրներից 200 խորհրդարանականներ: Քննարկման հիմնական թեման ԵԱՀԿ տարածքում անվտանգության մարտահրավերների էին՝ մասնավորապես միգրացիոն ճգնաժամը, ահաբեկչության սպառնալիքները և այդ մարտահրավերներին դիմակայելու հարցում անդամ երկրների միջև համագործակցության ամրապնդումը:

Նշենք, որ Հայաստանն անդամակցում է ԵԱՀԿ-ին 1992թ. հունվարի 30-ից: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում Հայաստանը ներկայացված է ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակությամբ, որը գլխավորում է Արտաշես Գեղամյանը: Այս նստաշրջանի օրակարգում Հայաստանին վերաբերող թեմաներ չեն եղել, և այդ պատճառով հայկական պատվիրակությունը ներկա չի եղել ամբողջական կազմով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 44%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    18.04.2024
    27°  17° 
    19.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: