ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Միգրանտների ճնշմանն այս անգամ չդիմացավ Խորվաթիան

Եվրոպական միության երկրներից այս անգամ Խորվաթիան էր, որ չդիմացավ միգրանտների մեծ հոսքին: Երկրի իշխանությունները փակեցին Սերբիային սահմանակից ութ ճանապարհներից յոթը:

Խորվաթիայի վարչապետ Զորան Միլանովիչն այդ առիթով հայտարարել է, որ իր երկիրն այլևս չի կարող ընդունել և գրանցել միգրանտներին: 

«Նրանք կարող են ստանալ սնունդ, ջուր և բժշկական օգնություն, այնուհետև սակայն պետք է առաջ շարժվեն: Խորվաթիան միգրանտների համար «թեժ կետ» չի դառնա», - վարչապետն ընդգծել է՝ ավելացնելով, որ իրենք իհարկե սիրտ ունեն, բայց և գլուխ էլ ունեն…

Բանն այն է, որ Սերբիայում գտնվող հազարավոր միգրանտներ սկսեցին ինտենսիվորեն ուղևորվել դեպի  Խորվաթիա, քանի որ Հունգարիան փակել էր Սերբիայի հետ սահմանը:

Իսկ այժմ, երբ Խորվաթիան ևս Սերբիայի հետ սահմանին խիստ վերահսկողություն սահմանեց, տասնյակ հազարավոր փախստականներ այլևս չեն կարողանում Բալկաններից առաջ շարժվել:

Ի պատասխան խորվաթների վարած քաղաքականության՝ միգրացիայի հարցերով Սերբիայի նախարար Ալեքսանդր Վուլինը հայտնել է, որ անընդունելի է Խորվաթիայի կամ որևէ այլ երկրի կողմից միջազգային ճանապարհների փակումը:

Հունգարիայի արտգործնախարարն իր հերթին քննադատել է Խորվաթիայի իշխանություններին, իսկ հունգարական մամուլը գրել է, որ Սերբիայի հետ սահմանը ցանկապատելուց հետո, Խորվաթիա անցած միգրանտները հիմա էլ այնտեղից են մտնում Հունգարիա:

Այս ամենի հանդեպ անտարբեր չի գտնվել նաև հարևան Սլովենիան: Երկրի իշխանությունները հայտնել են,  որ կանգնեցրել են Խորվաթիայից միգրանտներին բերող գնացքը և մոտավորապես 150 մարդու հետ ուղարկել մայրաքաղաք Զագրեբ, քանի որ նրանք անհրաժեշտ փաստաթղթեր չեն ունեցել:

Իսկ անձամբ Սլովենիայի վարչապետը շեշտել է, որ իր երկիրը հավատարիմ կմնա Շենգենյան գոտու բաց սահմանների սկզբունքին, բայց միգրանտների համար միջանցք չի բացվի, որ նրանք Սլովենիայով անցեն Ավստրիա:

Նշենք, որ միգրանտների մեծ մասի համար վերջնակետ են հանդիսանում Ավստրիան, Գերմանիան և Շվեդիան, որոնք ավելի լավ ու բարեկեցիկ պայմաններ են ապահովում փախստականների համար:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    9 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: