ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀԾԿՀ-ն թույլատրեց վաճառել ՀԷՑ-ը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) թույլատրեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությանը վաճառել իր 100 տոկոս բաժնետոմսերը։ ՀԾԿՀ այսօրվա նիստում հանձնաժողովի բոլոր անդամները միաձայն կողմ քվեարկեցին որոշման նախագծին:

Համապատասխան որոշման նախագծում, մասնավորապես, ասվում է.  «ՀԾԿՀ-ն որոշում է թույլատրել «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը վաճառելու «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը: Սահմանել, որ սույն որոշումը կարող է ուժը կորցրած ճանաչվել, եթե ուժը կորցրած, չեղյալ, անվավեր, կամ վերացված է ճանաչվում, կամ կասեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի17-ի որոշումը, որոշմամբ տրված համաձայնությունը կամ խախտվում է նշված որոշմամբ ՀԷՑ-ի բաժնետոմսերի վաճառքի համար սահմանված պահանջներից կամ պայմաններից որևէ մեկը»: 

Ընկերությունը վաճառքի գործարքի վերաբերյալ փաստաթղթերը (այդ թվում՝ պայմանագրեր, համաձայնագրեր, հավաստիացումներ) դրանց կնքումից հետո երկշաբաթյա ժամկետում պետք է ներկայացնի ՀԾԿՀ։ Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: