ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սայմոն Մեյսոն. Ընդհանուր մինիմալ նպատակ ունենալը չափազանց կարևոր է բանակցային գործընթացում

Ներկայացնում ենք «Արմեդիա» ՏՎԳ բացառիկ հարցազրույցը Շվեյցարիայում գտնվող Անվտանգության ուսումնասիրությունների կենտրոնի (Center for Security Studies) Միջնորդության աջակցության թիմի ավագ գիտաշխատող և ղեկավար Դոկտոր Սայմոն Մեյսոնի հետ: Հարցազրույցն իրականացվել է Երևանում սեպտեմբերի 25-ից 28-ը կայացած «Խաղաղության ճանապարհի դժվարությունները. դասեր Հյուսիսային Իռլանդիայի և Շոտլանդիայի փորձից» թեմայով սեմինարի շրջանակներում*:

 

-                     Կկիսվե՞ք սեմինարից Ձեր տպավորություններով:

-                     Կցանկանայի նշել, որ մարդիկ շատ հետաքրքրված, մոտիվացված և փորձառու են: Դա հրաշալի է, քանի որ սա փոխադարձ ուսուցում է, այլ ոչ թե դասավանդում:

Այս տեսակի սեմինարների շատ մասնակիցներ մեծ փորձ ունեն, և որոշ կոնցեպտներ և գաղափարներ ավելի շատ միջոց են հասկանալու, թե ինչ են նրանք իրականում անում, և այս առումով, հաճելի է աշխատել մարդկանց հետ, ովքեր այդքան ակտիվ են իրենց գործունեության ոլորտում:

 

-                     Ձեր կարծիքով, ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ հակամարտող կողմերին բանակցություններ սկսելու համար:

- Դրա համար կան տարբեր եղանակներ: Կողմերը, որոնք ցանկանում են բանակցել, պետք է համապատասխան կամք դրսևորեն: Հաճախ նրանք համոզված չեն, որ դա կարող է աշխատել:
Այնուամենայնիվ, բանակցելու կամքը նվազագույն պայմաններից մեկն է:

Կան նաև դեպքեր, երբ կողմերը բավարարված չեն իրավիճակից: Եթե դուք բոլորովին բավարարված եք իրավիճակով, ինչու՞ դուք պետք է բանակցեք: Պետք է լինի ինչ - որ դժգոհություն ներկա իրավիճակից և հույս, որ փորձելով բանակցել, դուք կարող եք ստանալ ավելի լավ բան:

Կարևոր է նաև, որ լինի տարածաշրջանային և միջազգային կոնսենսուս, որը  հնարավոր կդարձնի բանակցային գործընթացը: Դա չի նշանակում, որ տարածաշրջանային և միջազգային դերակատարները պետք է ակտիվորեն աջակցեն բանակցային գործընթացին, սակայն նրանք առնվազն չպետք է արգելափակեն այն: Այնպես որ, այդ նվազագույն կոնսենսուսի կարիքը կա: Օրինակ, Սուդանի դեպքում, որն ավարտվեց համապարփակ խաղաղության գործընթացով, կար այդ նվազագույն կոնսենսուսը թույլ տալու, որ գործընթացը տեղի ունենա: Ես կարծում եմ, որ դա կողմերի միջև հաջող բանակցությունների պայմաններից մեկն է:

 

-                     Որո՞նք են այն անհրաժեշտ սկզբունքներն ու մոտեցումները, որոնց  հակամարտող կողմերը պետք է հետևեն կառուցողական բանակցությունների համար:

-                     Առանցքային հարցերից մեկն այն է, թե արդյոք կողմերը բանակցային գործընթացում ունեն ընդհանուր նպատակ: Այսպես,   A  կողմն ունի նպատակ, B կողմը ունի նպատակ և եթե կա երրորդ կողմ՝ միջնորդ, ապա այն ևս ունի նպատակ: Այստեղ հարցն այն է, թե կա՞ արդյոք մի ընդհանուր նվազագույն նպատակ: Եթե դուք չունեք ընդհանուր նպատակ, չափազանց դժվար է բանակցային գործընթացի համար կողմնորոշում գտնել: Եթե ունեք ընդհանուր նպատակ, հարցն այն է, թե բանակցությունների ժամանակ ինչ հարցերի պետք է անդրադառնաք ձեր ընդհանուր նպատակին հասնելու համար: Սա մի կետն է:

Մյուս կետը, որի մասին պետք է միշտ մտածել բանակցությունների ժամանակ, գործընթացը և բովանդակությունն են: Դրանք երկուսն էլ կարևոր են, կապակցված են, բայց կարող են նաև առանձին դիտարկվել:  Եթե ուզում եք հասնել համաձայնության, պետք է ունենաք գործընթացի որոշակի կառուցվածք և համակարգ, որպեսզի գործ ունենաք Ձեր բովանդակության հետ:

Դուք չեք կարող մտնել բանակցությունների մեջ և զբաղվել Ձեր ուզած ողջ բովանդակությամբ: Պետք է նախ դիտարկեք տարբեր հարցեր՝ օրակարգը, անցկացման վայրը և քննարկվող հարցերի հերթականությունը: Բոլոր այս գործընթացային հարցերը շատ կարևոր և հիմնարար են, եթե ցանկանում ենք հասնել Ձեր նպատակին:

Բանակցություններում կա մեկ հստակ գաղափար, որը գալիս է «Հասնել «Այո»-ի» գրքից: Գիրքն ասում է, որ տարբերություններ կան դիքորոշումների (այն, ինչ կողմերը ցանկանում են, ինչը նրանք հայտարարում են, որ ցանկանում են) և շահերի (մտավախություններ,  դիրքորոշման հիմքում գտնվող պատճառներ) միջև: Այսինքն՝ եթե Դուք հետևում եք Ձեր դիրքորշմանը, Դուք արգելափակման մեջ եք հայտնվում, Դուք պետք է առաջինը գնաք դիրքորոշումից ավելի խորը՝ դիտարկելու կողմերի շահերը՝ հետաքրքրություններն և մտավախությունները և եթե գտնում եք, որ կարող եք գտնել հնարավոր համաձայնության կետ, որտեղ երկու կողմի շահերը կարող են բավարարվել, դա առաջին քայլն է նախքան տարբերականներ դիտարկելը,համաձայնագիր կնքելը կամ լուծում գտնելը:

 

-                     Ի՞նչ աշխատանք պետք է իրականացվի հակամարտող կողմերի քաղաքացիական հասարակությունների հետ, քանի որ նրանք կարող են ունենալ իրենց ներդրումը բանակցային գործընթացում կամ հակամարտությունների կարգավորման մեջ ընդհանրապես: 

Դա  մեծապես կախված է, իհարկե, թե ինչ հակամարտություն, ինչ դեպք եք դիտարկում, բայց գաղափարն այն է, որ մարդիկ, ովքեր տուժել են հակամարտությունից և ովքեր կառավարում են հակամարտությունը, պետք է նաև ինչ-որ կերպ ներգրավված լինեն դրա կարտգավորմանը: Եթե դիտարկենք 2007-2008 թվականների Քենիայի ընտրական ճգնաժամի դեպքը, շատ կարևոր էր էլիտայի՝ Track 1, քաղաքական մակարդակի դերը, Քոֆի Անանի միջնորդությունը, սակայն հակամարտությունը վերաբերում էր ամբողջ հասարակությանը:

Միշտ շատ կարևոր է, որ քաղաքացիական հասարակությունը ներգրավված լինի գործընթացում, եթե նույնիսկ այն հակամարտության պատճառով բևեռացված է և բաժանված: Կարևոր է, քանի որ քաղաքացիական հասարակության վերլուծությունները տարբեր են քաղաքական վերնախավի մոտեցումներից: Նրանք կարող են ունենալ գաղափարներ, որ քաղաքական էլիտան չունի:

Եվ վերջապես, եթե դուք համաձայնության եք հասնում Track 1-ի մակարդակով՝ առանց որևէ ներգրավման, խորհրդակցությունների, քաղաքացիական հասարակության հետ կարծիքների փոխանակման, ձեր համաձայնությունը ոչ լեգիտիմ և անկայուն կլինի հասարակության աչքերում: Օրինակ Քենիայում Track 1 մակարդակով գործընթացին զուգահեռ ընթանում էր մուլտիթրեք գործընթաց (Track 1-ի և Track 2—ի ներգրավմամբ) և միջնորդ Քոֆի Անանը խորհրդակցել և խոսել էր քաղաքացիական հասարակության դերակատարների հետ, տեսել նրանց վելուծությունները, ծանոթացել նրանց մտքերին, ինչպես նաև ստացել երաշխիքներ, որ Track 1  մակարդակում համաձայնագիրը ստորագրվելու դեպքում քաղաքացիական հասարակությունը կհամաձայնի  և կիրականացնի այն:

 

 *Սեմինարն իրականացրել է «Ճգնաժամերի կառավարման նախաձեռնությունը» (CMI) իր գործընկեր «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի հետ: Սեմինարի իրականացմանը «Միացյալ թագավորության Հակամարտության, անվտանգության և կայունության» ֆոնդի (United Kingdom Conflict, Security and Stability Fund) շրջանակում աջակցել է Երևանում բրիտանական դեսպանատունը:

 

Պարտադիր չէ, որ հարցազրույցի մեջ արտահայտված կարծիքները ներկայացնեն բրիտանական կառավարության դիրքորոշումը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: