ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը կներառի ոլորտային համագործակցության 28 ուղղություն

Հայաստանի և Եվրամիության միջև նոր իրավական շրջանակային փաստաթուղթը կներառի ոլորտային համագործակցության 28 ուղղություն: «Արմենպրես»-ի փոխանցամբ, այս մասին ասել է էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը:

Նոր փաստաթուղթը ներառելու է ԵՄ-ի հետ համագործակցության բոլոր ոլորտներն ու ուղղությունները: «Տնտեսական առումով նոր համաձայնագրում մի շարք կետեր չեն լինի: Օրինակ, մաքսատուրքերի հետ կապված նախկին պայմաններն ու պայմանավորվածությունը չի լինի: Տարիֆային արտոնություն նոր համաձայնագրում չի ներառվի ո՛չ ազատ առևտրի բաղադրիչի տեսքով, ո՛չ մասամբ, ո՛չ ամբողջությամբ: Մաքսատուրքերի զրոյացում նոր համաձայնագրում նույնպես չի լինի»,- ասել է  Գարեգին Մելքոնյանը` հավելելով, որ պատճառն այն է, որ Հայաստանն արդեն ԵԱՏՄ անդամ է և չի կարող առանձին, տարբերվող մաքսատուրքերի վերաբերյալ բանակցել այլ միության հետ: 

Մելքոնյանն ասել է, որ դա նորմալ իրավիճակ է, քանի որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը ներառում է մի շարք պարտավորություններ և նույնը իրավիճակը նաև ԵՄ-ում է, և ԵՄ անդամ որևէ պետություն չի կարող առանձին անհատական բանակցություններ վարել որևէ պետության հետ տնտեսության կամ մաքսատուրքերի հետ կապված:  

Տնտեսական մասով նոր փաստաթղթում կներառվի համագործակցությունը գիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների, բնապահպանության, արդյունաբերական քաղաքականության, հանքարդյունաբերության, ձկնորսության, էներգետիկայի, տուրիզմի, գյուղատնտեսության, տրանսպորտի հարկային քաղաքականության և այլ ոլորտներում:

«Այն ինչ կար նախկին համաձայնագրում կլինի նաև այս համաձայնագրում, թեմաները նույնպես չեն փոխվելու»,- ասաց Մելքոնյանը` հավելելով, որ Հայաստանը հույս ունի, որ մինչև տարեվերջ բանակցությունների մեկնարկը կտրվի:


այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: