ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԺԿ-ն քննադատել է Վրաստանի իշխանություններին

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում շարունակվում է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) կանոնադրական համագումարը: Հաղորդվում է, որ հոկտեմբերի 21-ին և 22-ին պատվիրակներն անդրադարձել են համաեվրոպական նշանակություն ունեցող որոշ հարցերի, ինչպես օրինակ, փախստականների խնդիրների, տնտեսական ճգնաժամի հետևանքներին և դրանց հաղթահարելու հնարավորություններին: Կողմերը կանդրադառնան նաև եվրոպական հարևանության հարցերին, կքննարկեն Արևելյան գործընկերության շրջանակներում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաև ժամանակակից միջազգային մարտահրավերները: Համագումարի օրակարգում էր նաև կուսակցության նոր առաջնորդի ընտրությունը, ինչպես նաև ԵԺԿ ծրագրի, կանոնադրության լրացումների քննարկումը և հաստատումը: Նշենք, որ կուսակցության առաջնորդ Ժոզեֆ Դոլը վերընտրվել է:

Նախօրեին կայացած նիստի ժամանակ ԵԺԿ բանաձև է ընդունել ի պաշտպանություն ԵՄ անդամ երկրների տարածքային ամբողջականության: Այս բանաձևի համաձայն՝ ցանկացած տարածք, որը միակողմանիորեն իրեն անկախ կհռչակի, կզրկվի ԵՄ անդամակցությունից: Այս բանաձևը ուղղված է մասնավորապես Կատալոնիայի իշխանությունների դեմ, որոնք մտադիր են սկսել ինքնավարության՝ Իսպանիայի կազմից դուրս գալու գործընթաց:

ԵԺԿ նիստի ժամանակ «Վրաստանում ժողովրդավարության բացակայությունը» վերնագրով բանաձև է ընդունվել, որտեղ կուսակցությունը մտահոգություն է հայտնում ««Ռուստավի 2» հեռուստաընկերության դեմ իշխանությունների սկսած արշավի կապակցությամբ»: Կուսակցությունը վրացական իշխանություններին կոչ է արել փոխել առկա միտումները և կենտրոնանալ երկրի ապագայի վրա:
«Հակառակ դեպքում այն կարող է լուրջ վնաս հասցնել Վրաստանին և եվրոպական ընտանիքի ուղղությամբ նրա արձանագրած առաջընթացին», - ասվում է բանաձևում:

ԵԺԿ համագումարի ժամանակ ելույթ է ունեցել նաև Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, սակայն նա անդրադարձել է ուկրաինական խնդիրներին: Օդեսայի նահանգապետը մասնավորապես ԵԺԿ ամբիոնից նշել է, որ մոտ ապագայում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երկրում արմատական բարեփոխումներ կիրականացնի: Ուկրաինայում տիրող իրավիճակը քննարկվել է նաև ԵԺԿ առաջնորդ Դոլի և ուկրաինական «Հայրեինք» կուսակցության առաջնորդ Յուլիա Տեմաշենկոյի հանդիպմանը, որի ժամանակ Դոլը ընդգծել է կոռուպցիայի դեմ ուկրաինական իշխանությունների կողմից իրական պայքար սկսելու անհրաժեշտության մասին:

Նշենք, որ համագումարին մասնակցում էր նաև ՀՀ նախագահ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը: Նախօրեին, ելույթ ունենալով ԵԺԿ ամբիոնից, Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԵՄ-Հայաստան հարաբերությունները նոր մակարդակի կբարձրանան Եվրահանձնաժողովի կողմից Հայաստանի հետ նոր բանակցությունների վերաբերյալ մանդատի տրամադրումից հետո: Սարգսյանը նաև ընդգծել է Հայաստանում տեղի ունեցող առաջընթացը ժողովրդավարական ինստիտուտների, իշխանության ճյուղերի հավասարակշռման, մարդու իրավունքների պաշտպանության ու դատական համակարգի անկախության ոլորտում: Այսօր Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԵԺԿ նախագահ Ժողեֆ Դոլի հոտ: Կողմերն անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին և առկա խնդիրներին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի և փախստականների ճգնաժամի մասին:Հանրապետության Նախագահը Ժոզեֆ Դոլին ներկայացրել է ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների անցկացման գործընթացը և մայր օրենքում նախատեսվող փոփոխությունների անցկացման կարևորությունը մեր երկրի համար:

Համագումարի մասնակիցների թիվն ավելի քան 3000 է, այդ թվում` 750 պատվիրակներ, 14 պետությունների ղեկավարներ և կառավարության անդամներ ԵՄ երկրներից և ոչ միայն:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ևս մասնակցում են ԵԺԿ համագումարին ու դրա ընդլայնված գագաթաժողովին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: