ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամենաանվտանգ երկրների ցանկում Հայաստանն 9-րդն է

barevarmenia.ru

Ըստ Gallup Միջազգային հետազոտական կենտրոնի տվյալների՝ Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ երկրների տասնյակում 9-րդն է, գրում է The Independent-ը:

Հարցման մասնակիցները պետք է պատասխանեին հետևյալ հարցին. «Ձեզ անվտա՞նգ եք զգում գիշերը զբոսնելիս այն քաղաքում կամ այն բնակավայրում, որտեղ ապրում եք»: Ըստ պատասխանների՝ առանձնացվել են գիշերային զբոսանքների համար ամենաանվտանգ և ամենավտանգավոր երկրները: Հայաստանին վերաբերող մասով այս հարցին դրական պատասխան է տվել հարցման մասնակիցների 82%-ը:

Ամենաանվտանգ երկրների եռյակում են Սինգապուրը, Հոնկոնգը և Նորվեգիան: Հայաստանից առաջ են անցել Իսպանիան, Ռուանդան, Ինդոնեզիան, Սլովենիան և Տաջիկստանը: Տասնյակը եզրափակում է Ավստրիան: Ամենավտանգավորն են Վենեսուելան, Գաբոնն ու Կոնգոն:

Հարցմանը մասնակցել է 142.000 մարդ 141 երկրից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: