ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

28 միլիոն դոլար պարգևավճար՝ «Աշ Շաբաբ» խմբավորման ղեկավարների մասին տեղեկության համար

ԱՄՆ-ն սահմանել է 28 միլիոն դոլարի պարգևատրում տեղեկության համար, որը կօգնի գտնել և վնասազերծել Սոմալիում, Ուգանդայում և Քենիայում գործող «Աշ Շաբաբ» ահաբեկչական խմբավորման 6 առաջնորդներին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մամլո ծառայությունը:

Այսպես, «Աշ Շաբաբի» ղեկավար Աբու Ուբեյդի մասին տեղեկատվության համար նշանակված է 6 միլիոն դոլարի պարգև, իսկ մնացած 5-ից յուրաքանչյուրի համար` 3 միլիոն և 5 միլիոն, տեղեկացնում է TACC-ը:

Թվարկելով այդ խմբավորման կողմից իրականացված մի շարք ահաբեկչական գործողությունները, պետդեպարտամենտը նշել է, որ 2012 թվականի փետրվարին այն պայմանավորվել է «Ալ-Քաիդա»-յի հետ միասնական գործողությունների վերաբերյալ: Ամերիկյան իշխանությունները պայքարում են «Աշ Շաբաբի» դեմ՝ աֆրիկյան մի շարք երկրներին հակաահաբեկչական օգնություն տրամադրելով:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: