ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վարչապետն այցելել է «Բեկոն պրոդուկտ» ընկերություն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող «Բեկոն պրոդուկտ» ընկերություն: Այս տարի լրանում է ընկերության գործունեության 20-ամյակը:
Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել ընկերության արտադրամասում, ծանոթացել մսամթերքի արտադրության գործընթացին և աշխատանքային պայմաններին: Ընկերության ղեկավարությունը վարչապետին է ներկայացրել 20 տարվա ընթացքում կատարված աշխատանքները, արձանագրված ձեռքբերումները, արտահանման և զարգացման նոր ծրագրերը: 
Լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետը կարևորել է արտադրանքի որակը և նշել, որ ընկերությունն ունի արտադրանքի իրացման և արտահանման ծավալի ավելացման, ինչպես նաև շուկայի ընդլայնման մեծ ներուժ և տեխնիկական հնարավորություններ: «Կառավարությունը եղել և մնալու է հայրենական արտադրողի կողքին, շարունակելու է աջակցել, որպեսզի միասին կարողանանք զարգացնել մեր երկրի տնտեսությունը», - ասել է Հովիկ Աբրահամյանը՝ հավելելով, որ վերջին մեկ տարում գործադիրը գործնական քայլեր է իրականացրել հարկային բեռը թեթևացնելու և արհեստական խոչընդոտները վերացնելու ուղղությամբ: Վարչապետը շնորհավորել է «Բեկոն պրոդուկտ»-ի ղեկավարությանը և աշխատակազմին գործունեության 20-ամյակի առթիվ, մաղթել նորանոր հաջողություններ ու կառավարության անունից զարգացման ծրագրերին աջակցելու պատրաստակամություն հայտնել:
1995 թ. հիմնադրված «Բեկոն պրոդուկտ» ՍՊԸ-ն համապատասխանում է ՀՀ կառավարության մի շարք որոշումների, Մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգի պահանջներին և Ստանդարտների ազգային ինստիտուտի կողմից ստացել է համապատասխանության սերտիֆիկատ: Ընկերությունում կատարվում են HACCP որակի կառավարման համակարգի ներդրման աշխատանքներ: Արտադրության հիմնական ուղղություններն են՝ երշիկներ, նրբերշիկներ, նրբախորտիկներ, կիսաֆաբրիկատներ, ինչպես նաև իտալական և իսպանական երշիկեղենի տեսակներ: Վերջին 10 տարում ձեռնարկությունում կատարվել է շուրջ 2316912 ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում: Ձեռնարկության աշխատողների միջին թվաքանակը կազմում է 191 մարդ, միջին աշխատավարձը՝ 127600 ՀՀ դրամ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: