ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ովքե՞ր կպայքարեն ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) ընտրական հանձնաժողովը հաստատել է կազմակերպության նախագահի պաշտոնում հինգ թեկնածուի: Թեկնածուների ցուցակում չկա ՈւԵՖԱ-ի (Ֆուտբոլի Եվրոպական ասոցիացիաների միություն) նախագահ Միշել Պլատինիի անունը, ում ֆուտբոլային գործունեությունը դադարեցվել էր: Նշվում է սակայն, որ Պլատինիի թեկնածությունը կարող է դիտարկվել նրա լիազորությունները կասեցնելու 90-օրյա ժամկետի ավարտից հետո:

Բացի Պլատինինից, «անկեղծության թեստը» չի անցել նաև Լիբերիայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Մուսա Բիլիտին, սակայն կազմակերպությունում չեն հրապարակում նրան մերժելու պատճառները` Բիլիտի իրավունքների պաշտպանության նկատառումներով:

Այսպես, որպես թեկնածու ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններին մասնակցելու իրավունք է տրվել ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջաննի Ինֆանտիոն, ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ժերոմ Շամպանին, Ֆուտբոլի ասիական ֆեդերացիայի նախագահ շեյխ Սալման ալ-Խալիֆին, Հորդանանի արքայազն Ալի իբն ալ-Հուսեյնին և Հարավաֆրիկյան հանրապետության կառավարության նախկին անդամ Տոկիո Սեկսվալեին:

Ինֆանտինոն այս պաշտոնում իր թեկնածությունն առաջադրել է որպես ՈւԵՖԱ-ի կողմից  ահուստային թեկնածու: Այն դեպքում, երբ Պլատինին վերականգնվի իր պաշտոնում և կարողանա մասնակցել ընտրություններին Ինֆանտինոն կհանի իր թեկնածությունը:

Ժերոմ Շամպանը համարվում է Բլատերի կողմից հովանավորվող թեկնածու և նրա օգտին կքվեարկեն հիմնականում Բլատերի կողմնակիցները: Սալման ալ-Խալիֆը՝ ՖԻՖԱ-ի գործող փոխնախագահը, նույնպես համարվում է Բլատերի հին գործընկերներից: Կազմակերպության նախագահի պաշտոնում առաջադրվելու նրա որոշումը քննադատության է արժանացել իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, որոնք ալ-Խալիֆին մեղադրում են 2011 թվականին Բահրեյնի ընդդիմադիր մարզիկներին կտտանքների ենթարկելուն մասնակցելու մեջ:

Հորդանանի արքայազն ալ-Հուսեյնը ՖԻՖԱ-ի նախագահի նախորդ ընտրություններում Բլատերի միակ մրցակիցն էր և պարտվել էր Բլատերին բավականին մեծ հաշվով` չնայած ընտրություններն անցել են  ՖԻՖԱ-ում կոռուպցիոն սկանդալի ֆոնին:

Հարավաֆրիկացի Տոկիո Սեկսվալեն ապարտեիդի դեմ պայքարի հայտնի մասնակիցներից է: Նա ակտիվ մասնակցություն է ունեցել 2010 թվականին Հարավային Աֆրիկայում անցկացված Ֆուտբոլի աշխարհի առաջնության կազմակերպմանը:

ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները տեղի կունենան 2016 թվականի փետրվարի 26-ին: Գործող նախագահ Բլատերը հրաժարական է տվել հունիսի 2-ին՝ կազմակերպության նախագահի պաշտոնում 5-րդ անգամ անընդմեջ վերընտրվելուց օրեր անց` կոռուպցիոն սկանդալի պատճառով: Պալտինին ևս կասկածվում է կաշառակերության մեջ: Դատախազության մոտ առկա են կասկածներ 2011 թվականին Բլատերի կողմից Պլատինիին 2 մլն շվեյցարական ֆրանկ վճարելու փաստի հետ կապված:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: