ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուրբաթ 13. հետաքրքիր փաստեր

Աշխարհի բազմաթիվ երկրներում սնահավատ մարդիկ վախենում են ուրբաթ օրվանից, երբ այն համընկնում է 13 ամսաթվին: Շատերը փորձում են այդ օրը ոչ մի կարևոր գործ չծրագրել: Մինչև 20-րդ դարը արդեն կային վկայություններ այն մասին, թե 13-ն անհաջողակ թիվ է, իսկ ուրբաթ օրը՝ անհաջող օր, սակայն այս երկու նախապաշարմուքների միջև որևէ կապ չկար։ «Ուրբաթ 13-ի» մասին առաջին գրանցված հիշատակումը եղել է 1900-ականների սկզբին։

Բազմաթիվ ժամանակակից պատմություններ (այդ թվում՝ «Դա Վինչիի ծածկագիրը») պնդում են, որ Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ IV Գեղեցիկը ձերբակալել և մահապատժի էր ենթարկել Տամպլիեր կոչվող ասպետների մեծ մասին։ Նրանց ձերբակալությունը կազմակերպվել էր միաժամանակ՝ 1307թ. հոկտեմբերի ուրբաթ 13-ին։ Հենց այդ իրադարձությունն էլ սկիզբ է դրել անհաջողություն բերող «ուրբաթ 13»-ի պատմությանը։

Այս հարցում, սակայն, ամենասնահավատ ազգը ամերիկացիներն են: Նյույորքյան երկրնաքերերից շատերը չունեն 13-րդ հարկ, հիվանդանոցներում չես գտնի թիվ 13 հիվանդասենյակ, իսկ որոշ ամերիկյան ավիաընկերություններ չվացուցակից ընդհանրապես հանում են 13 թիվը: Նույնիսկ ամերիկյան ռազմածովային ուժերն այդ օրը նավեր չեն ուղարկում հեռավոր նավարկության: 
Հայտնի է, որ այս օրը 20 միլիոն սնահավատ ամերիկացիներ տանից դուրս չեն գալիս, հրաժարվում են ոչ միայն գնումներից, այլև հեռավոր ճանապարհորդություններից: Ըստ որոշ տվյալների` ԱՄՆ-ն կրում է մոտ 800-900 միլիոն դոլարի վնաս նման օրերին, քանի որ բնակչության ճնշող մեծամասնությունն աշխատում է մնալ տանն ու ոչ մի տեղ դուրս չգալ: Որոշ ամերիկյան խանութներ այս օրերին հատուկ զեղչեր են անում, որպեսզի գոնե մի կերպ ապահովեն օրվա եկամուտը:

Կա ևս մեկ նախապաշարմունք՝ կապված «ուրբաթ 13-ի» հետ. եթե մեկ սեղանի շուրջ հավաքվում է 13 մարդ, ապա նրանցից մեկը տարվա ընթացքում անպայման կմահանա։ Գոյություն է ունեցել նույնիսկ «14-րդ հյուրի» մասնագիտություն, ում հրավիրում էին հանդիպման՝ անհաջողակ թվից խուսափելու համար։ Միացյալ Նահանգներում այդ նախապաշարմունքի դեմ պայքարելու համար ստեղծվել էր «13-ի ակումբ»։

Ամերիկացի բժիշկները եկել են այն եզրակացության, որ սթրեսը, որը մարդկանց մեծ մասն ապրում է «ուրբաթ 13» երևույթից, բավական իրական հիվանդություն է և կոչվում է պարասկեվիդեկատրիաֆոբիա, ինչը լատիներենից թարգմանաբար նշանակում է «վախ ուրբաթ 13-ից»: Այս հիվանդության ախտանշանները բազմաբնույթ են՝ թեթևակի վախից մինչև լրիվ հուսալքություն:
«Թվերի չար համադրությունից խուսափելու լավագույն միջոցը դրանց ընդառաջ գնալն է», - բազմիցս վստահեցրել է աշխարհի շախմատի 13-րդ չեմիպիոն Գարի Կասպարովը: Նա ամբողջ կյանքում ապրել է թիվ 13 տանը, իր հարսանիքը նշել է ամսվա 13-րդ օրը և ճակատագրից էլ երբեք չի բողոքել: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    18 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: