ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Համաշխարհային տնտեսությունը ենթարկվում է գլոբալ տրանսֆորմացիայի

Գլոբալիզացիան շարունակվում է: Եթե նախկինում դրա դրսևորումները երկու և ավելի երկրների միջև բազմակողմանի համագործակցությամբ էին սահմանափակվում, այսօր արդեն գլոբալիզացիայի են ենթարկվում արդեն իսկ նախկինում ձևավորված միությունները: Նման փոփոխությունների մասին են վկայում օրինակ Չինաստանի առաջարկը ԵՄ-ին՝ ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ,  Չինաստանի և Ավստրալիայի միջև առևտրային համագործակցության հաստատման մասին համաձայնագիրը, ԵԱՏՄ- ԵՄ ազատ առևտրային հարաբերությունների վերաբերյալ քննարկումները, ԱՄՆ-ի և Տրանսատլատյան համագործակցության ու 11 երկրների միջև ազատ առևտրային տարածքի ստեղծման մասին նոյեմբերի սկզբին ստորագրված պայամանգիրը, ինչպես նաև ԱՄՆ-ԵՄ Տրանսատլանտյան համագործակցությունը: Արդեն իսկ ձեռքբերված և դեռևս սպասվող համաձայնագրերը կհանգեցնեն համաշխարհային տնտեսության կառուցվածքային փոփոխությունների, որոնց կիզակետում կլինեն ԱՄՆ-ը, Չինաստանը, ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն:

Հոկտեմբերին միջազգային լրահոսը ողողվեց Տրանստատլանտյան դաշինքի  ու ԵՄ միջև ազատ առևտրային գոտի ստեծելու մասին նորություններով: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Տրանսատլանյան համագործակցության ու 11 երկրների (Ճապոնիա, Նոր Զելանդիա, Վիետնամ, Կանադա, Ավստրալիա, Մալազիա, Պերու, Բուրնիա, Սինգապուր, Չիլի, Մեքսիկա) միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի կնքումը: Չնայած Չինաստանը չի գտնվում այդ 11 երկրների շարքում, այնուամենայնիվ չինական կողմին հաջողվեց ազատ առևտրային գոտու ստեղծման վերաբերյալ համաձայնագիր կնքել Ավստրալիայի հետ:

Միաժամանակ Չինաստանն ակտիվացրել է համագործակցությունը Եվրամիության հետ: ՉԺՀ առաջնորդ Սի Ծինփինն այցելեց Մեծ Բրիտանիա, որտեղ կողմերի միջև կնքվեց 60 մլդ եվրոյի պայմանագիր: Միջազգային գնահատականների համաձայն, այցն «ակտիվացրեց չին-եվրոպական» հարաբերությունները:  Այնուհետև հաջորդեցին Անգելա Մերկելի ու Ֆրանսուա Օլանդի այցը Չինաստան::

Ստացվում է՝ մի կողմից ԵՄ ցանկություն է հայտնում համագործակցել Տրանսատլանտյան դաշինքի հետ, մյուս կողմից՝ Չինաստանն է ցանկություն հայտնում համագործակցել ԵՄ հետ, իսկ առևտրատնատնտեսական հարաբերությունների համատեքստում ստեղծված այս հետաքրքրիր մրցավազքին իր հերթին միանում է ԵԱՏՄ, որը ևս ցանկություն է հայտնել ազատ առևտրի գոտի ստեղծել ԵՄ հետ:

Այն, որ Եվրամիությունն այսօր ավելի քան բաց է ու պատրաստակամ  տարբեր տնտեսական միավորների հետ համագործակցության եզրեր գտնելու, միանշանակ է՝ հաշվի առնելով Եվրոպայի շուրջ ստեղծված դրությունը: Եթե հունական ճգնաժամով վարակված Եվրոպան կարողացավ լուծել ներտնտեսական խնդիրները միայնակ, ապա դրանց անմիջապես հաջորդած՝ միգրանտների հետ կապված խնդիրների դեմ Եվրոպան միայնակ ի զորու չէ պայքարել: Հենց սա կարող է լինել հակաթեզը միջազգային լրահոսում տարածված հռետորական հարցադրման, թե ի վերջո ո՞ւմ կընտրի Եվրոպան՝ Չինաստանի՞ն, Տրանսատլանտյան դաշինքի՞ն, թե՞ ԵԱՏՄ: Վստահորեն կարելի է համագործակցության տարբեր ձևաչափերի ակնկալիքներ ունենալ նշված ուժային կենտրոններից յուրաքանչյուրի հետ:

Ինչ վերաբերում է Տրանսատլանտյան դաշինքի ու Եվրամիության միջև համագործակցության հավանականությանն, ապա դ դա ևս հնարավոր է: Այստեղ եվրոպական կողմի համար համագործակցության անհրաժեշտությունը փաստարկվում է վերոնշյալ գործոններով, իսկ ահա Տրանսատլանտյան դաշինքի համար հիմնական խնդիրը Չինաստանի կողմից արտաքին առևտրաշրջանառության նոր քաղաքականությանը դիմակայելն: Նշենք, որ, Չինաստանն իր արտաքին քաղաքականության մեջ որակական փոփոխությունների անցման նախաշեմին է՝ ավելի շատ ապրանք արտահանելու փոխարեն, բարձր տեխնոլոգիական ապրանքներով հանդես գալու ցանկությամբ:

Վերջին հինգ տարիների ընթացքում համաշխարհային տնտեսության իրար հաջորդած ժգնաժամերը ստիպեցին տնտեսական ինտեգրացիայի նոր ձևաչափերի խթանում, որոնք մի կողմից իրենցից ներկայացնում են խնդիրների համատեղ լուծման նոր բանաձևեր, մյուս կողմից՝ ուժային բևեռների պայքարում դիրքերն ամրապնդելու միջոց:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 13%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    25 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: