Սիրիահայերի սեփականության իրավունքի պաշտպանության ուղղությամբ անհրաժեշտ է ձեռնարկել քայլեր
Երևի թե որևէ կասկած չկա, որ Սիրիայում շարունակվող պատերազմն ու տարբեր ահաբեկչական կազմակերպությունների ծավալած գործունեությունն ուղղակի սպառնալիք են Սիրիայի հայկական համայնքի համար, որի որոշ մասը շարունակում է բնակվել պատերազմական գոտում: Այնուամենայնիվ, կան նաև իրավական բնույթի որոշակի խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ ՀՀ կողմից պետք է ձեռնարկվեն համարժեք քայլեր՝ հետագա հնարավոր բարդություններից խուսափելու համար: Խոսքը մասնավորապես վերաբերում է հայկական համայնքի սեփականության իրավունքի պաշտպանության խնդիրներին: Այս առումով նպատակահարմար է կազմակերպել Սիրիայում դեռևս բնակվող հայերի հաշվառում՝ օգտագործելով հնարավոր բոլոր ռեսուրսները (դիվանագիտական ներկայացուցչություն, հայկական կրոնական, հասարակական կառույցներ) և այլն: Բացի այն, որ նման հաշվառման արդյունքները կունենան բավական մեծ կարևորություն ներսիրիական գործընթացների մեզ համար բացասական հնարավոր զարգացումների դեպքում, դրանք կարող են ծառայել նաև հակամարտության կարգավորման և երկրում կայունության հաստատումից հետո՝ սիրիահայերի սեփականության իրավունքների պաշտպանության գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու համար: Տվյալ դեպքում պետք է դիտարկել ինչպես մասնավոր սեփականության, այնպես էլ տարբեր հասարակական, կրոնական կազմակերպություններին պատկանող սեփականության իրավունքի հետ կապված հնարավոր խնդիրները:
Խնդրի կարգավորումը կազմակերպելու թերևս լավագույն տարբերակը կարող է լինել սիրիահայ և հայաստանյան իրավաբաններից կազմված իրավախորհրդատվական կենտրոնի ձևավորումը, որը մի կողմից խորհրդատվություն կապահովի Սիրիան լքած կամ լքելու մտադրություն ունեցող հայերին՝ իրենց սեփականության իրավական պաշտպանության հետ կապված, մյուս կողմից՝ կհամակարգի հետագայում անհրաժեշտության դեպքում խմբային հայտերի պատրաստուման ու սիրիահայերի իրավունքների պաշտպանության ապահովման գործընթացները:
Հաշվի առնելով սիրիական ճգնաժամում նկատվող դրական միտումները՝ Սիրիայի հայկական համայնքի սեփականության պաշտպանությանն ուղղված վերոնշյալ քայլերը ցանկալի է ձեռնարկել օր առաջ, որպեսզի նոր իրավիճակում հնարավոր լինի խուսափել անցանկալի բարդություններից:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ