ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 21,648.63 դրամ ԱՐԾԱԹ - 234.82 դրամ ՊԼԱՏԻՆ - 12,921.12 դրամ

ԵԽԽՎ բանաձևը Սարսանգի ջրամբարի վերաբերյալ (ամբողջական տեքստ)

 

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում ընդգրկվել է Սարսանգի ջրամբարին առնչվող «Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում բնակիչները միտումնավոր ջրազրկվել են» վերնագրով բանաձևը: Ստորև ներկայացվում է բանաձևի տեքստն ամբողջությամբ, ոչ պաշտոնական թարգմանությամբ:

 


Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով 

Նախնական տարբերակ 

Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում բնակիչները միտումնավոր ջրազրկվել են 

Սոցիալական հարցերի, առողջապահության և կայուն զարգացման հանձնաժողով

Զեկուցող. Միլիցա Մարկովիչ, Բոսնիա և Հերցեգովինա, Սոցիալիստական խումբ

Բանաձևի նախագիծ

1. Խորհրդարանական վեհաժողովը հիշեցնում է Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետություններին, որ ջրի իրավունքը կարևոր է կյանքի և առողջության համար, ինչպես նշված է ՄԱԿ-ի 1992 թ.-ի ջրային կոնվենցիայում, և ուստի նախապայման է մարդու մյուս բոլոր իրավունքներից օգտվելու համար: Վեհաժողովն ընդգծում է պետությունների պարտավորությունը՝ ապահովելու ջրային ռեսուրսների անվտանգ̦մատչելի և բավարար հասանելիությունն իրենց բնակչության համար:

2. Վեհաժողովը նկատի ունի ազատ մուտքը դեպի խմելու ջուրը, որը՝ որպես մարդու հիմնարար իրավունք, կյանքի աղբյուր և ռազմավարական կարևորություն ունեցող սեփականություն, յուրաքանչյուրի պետության համար չի կարող սահմանափակվել սահմանների գոյության պատճառով: Վեհաժողովը հաստատում է, որ կանխամտածված ջրազրկումը չի կարող օգտագործվել որպես անմեղ քաղաքացիներին վնասելու միջոց:

3. Վեհաժողովը կարծում է, որ ​​շրջակա միջավայրի արհեստական ճգնաժամի կանխամտածված ստեղծումը պետք է համարվի «շրջակա միջավայրի միջոցով ագրեսիա» (“environmental aggression”) և դիտվի որպես թշնամական ակտ մի պետության կողմից մյուսի հանդեպ, որի նպատակն է ստեղծել բնապահպանական աղետի գոտիներ և անհնար դարձնել տվյալ բնակչության բնականոն կյանքը:

4. Վեհաժողովն ափսոսանք է հայտնում, որ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի և հարակից այլ տարածքների օկուպացիան ստեղծում է նմանատիպ հումանիտար և շրջակա միջավայրի խնդիրներ Ադրբեջանի քաղաքացիների համար, ովքեր ապրում են Դաշտային Ղարաբաղի հովիտներում:

5. Վեհաժողովը նշում է, որ ավելի քան 20 տարվա կանոնավոր աշխատանքի պակասը Սարսանգի ջրամբարում, որը գտնվում է Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական տարածքներից մեկում, վտանգ է ներկայացնում սահմանամերձ ողջ տարածաշրջանի համար: Վեհաժողովը նշում է, որ անսարքության վիճակը Սարսանգի ջրամբարում կարող է հանգեցնել մարդկային մեծ կորուստներով խոշոր աղետի, ինչպես նաև թարմ հումանիտար ճգնաժամի:

6. Հաշվի առնելով այս հրատապ մարդասիրական խնդիրը` Վեհաժողովը խնդրում է.

 6.1. Հայկական զինված ուժերի արագ դուրսբերումը տվյալ տարածաշրջանից, ինչը թույլ կտա՝

 6.1.1. անկախ ինժեներների և ջրաբանների մուտքը` տեղում մանրամասն

 հետազոտություն իրականացնելու նպատակով,

 6.1.2. գլոբալ կառավարում ամբողջ տարածքով մեկ, Սարսանգի ջրի

 օգտագործում և պահպանում,

 6.1.3. ոռոգման ջրանցքների, Սարսանգի և

 Մատաղիսի պատնեշների դրության, աշնանն ու ձմռանը ջրային

 մատակարարման ժամանակացույցի, ջրատար խողովակների

 գերշահագործման միջազգային վերահսկողություն:

 6.2. Հայաստանի իշխանությունները պետք է դադարեն օգտագործել ջրային ռեսուրսները՝ որպես քաղաքական ազդեցության գործիք կամ ճնշման միջոց՝ ի շահ հակամարտության կողմերից միայն մեկի:

7. Վեհաժողովը խստորեն դատապարտում է Հայաստանի իշխանությունների և հայկական խորհրդարանական պատվիրակության համագործակցության պակասը այս զեկույցի նախապատրաստման ընթացքում: Վեհաժողովը անհամատեղելի է համարում նման վարքագիծը մի երկրի ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների հետ, որը Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ է:

Վեհաժողովը կքննարկի, թե ինչ միջոցներ ձեռնարկի այս և յուրաքանչյուր նման դեպքում, որոնք կարող են առաջանալ իր պատգամավորների գործունեության ընթացքում:

 

Բանաձևի նախագիծն ընդունվել է հանձնաժողովի կողմից 2015 թ.-ի նոյեմբերի 23-ին: 

այլ նյութեր այս թեմայով


Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 40%
Քամի՝ 6 կմ/ժ
26 C°
 
21°  35° 
20.07.2019
22°  38° 
21.07.2019
Հարցում

Հավանե՞լ եք «Գահերի խաղ»-ի վերջին սերիան: