ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՀ-ի որոշումն՝ ընդգրկել յուանը SDR զամբյուղում, ունի երկակի նշանակություն

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) որոշել է ընդգրկել յուանը միջազգային արժութային զամբյուղում՝ SDR-ում: ԱՄՀ Գործադիր խորհրդի՝ նոյեմբերի 30-ին ընդունած որոշմամբ միջազգային արժութային զամբյուղում կկատարվեն վերջին 15 տարիների ընթացքում առաջին փոփոխությունները:

Փոխառության հատուկ իրավունքներ՝ SDR

Ոչ արժույթ, ոչ փոխառու միջոց հանդիսացող պահուստային այս միջոցը Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից ստեղծվել է 1969թ.: Ըստ էության այն իրենից ներկայացնում է ԱՄՀ անդամ հանդիսացող երկրների կողմից վճարված անդամավճարների՝ քվոտաների համախումբ:  Յուրաքանչյուր պետության ձայների քանակը գոյանում է նրա "բազային ձայներից", որը կազմում է 250 ձայն՝ գումարած 1 ձայն յուրաքանչյուր 100 հազար SDR քվոտայի դիմաց։

Անդամ երկրին SDR քվոտան տալիս է հնարավորություն ձեռք բերել զամբյուղում առկա արժույթներից որևիցէ մեկը ֆինանսական հաշվեկշռի ապահովման համար: Մինչ ԱՄՀ վերոնշյալ որոշումն, այդ արժույթները չորսն էին՝ դոլարը, եվրոն, ֆունտ սթերլինգն ու իենը:

Բնական է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի որոշումը ցնցել է ողջ ֆինանսական հանրությունը և դա զուր չէ, քանի որ արժույթի մասնակցությունը SDR-ին ենթադրում է այդ արժույթի միջազգայնացում:

Դեռևս 2009թ.-ին, Չինաստանի Ազգային բանկի ղեկավարի կողմից եղել են յուանն այդ համատեքստում դիտարկելու աննուղակի առաջարկներ, քանի որ 2008-ի ֆինանսատնտնտեսական ճգնաժամը «փաստեց գերկայուն միջազգային արժույթ ունենալու համաշխարհային տնտեսության կարիքի մասին»:

2010թ. Արժույթի միջազգային հիմնադրամը մերժեց յուանի մասնակցությունը զամբյուղին՝ մատնանշելով մի շարք ֆինանսական խնդիրներ ու բարեփոխումների անհրաժեշտություն, որոնք, ըստ էության, պաշտոնական Պեկինի կողմից իրականացվեցին:

Այժմ արդեն փաստը գրանցված է և միջազգային հարթակներում սկսվել է դրա հետևանքների փորձագիտական քննարկումների տրամաբանական շղթան:

SDR-ում յուանի մասնակցության գնահատականը համապարփակ ներկայացնելու համար՝ տարանջատենք երկու հիմնական հարց՝ ինչի՞ համար արվեց, ի՞նչ կտա փոփոխությունը: Ընդ որում, հարցերը ևս պետք է ներկայացնել տարանջատված՝ Չինաստանի ու համաշխարհային տնտեսության մյուս դերակատարների տեսանկյունից:

Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա տարիներ շարունակ Չինաստանը վարել է անշտապ քաղաքականություն՝ հենց միջազգային գերակշռություն ունենալու համար: Էժան աշխատուժի վրա հիմնված չինական հրաշքի հակառակ կողմն ի դեմս չինական էժան ապրանքներով աշխարհը գրավելու, դարձրեց այդ երկիրը համաշխարհային տնտեսության վրա ազդեցություն ունեցող անդամ: Վերջին տարիներին չինական արտադրության կողմնորոշումը ցածրորակ ապրանքներից անցում է կատարում դեպի որակավորված արտադրության: Հերթն աշխարհում որակյալ գերակշռություն ունենալունն է: Իսկ յուանի՝ միջազգային արժույթ դառնալու ձգտումները վերոնշյալ նպատակների հանգուցալուծումն է՝ ի դեմս համաշխարհային տնտեսության երրորդ բևեռի ձևավորման: Ճիշտ է, ԱՄՀ ներկայիս որոշումը դեռ ամբողջությամբ կանաչ լույս չի վառում Չինաստանի ընտրած այդ ճանապարհի վրա, քանի որ յուանը SDR-ի լիարժեք փոխարկելի արժույթ կդառնա միայն 2020թ.: Սակայն դժվարագույն քայլն արված է:

Հարցին, թե ներկայումս ԱՄՀ որոշումն ի՞նչ կտա չինական տնտեսությանը, պատասխանը ներդրումների հավանական աճն է: Standard Chartered բանկի կանխատեսումների համաձայն յուանի նոր ստատուսն առաջիկա հինգ տարիներին կապահովի 0.7-1 տրլն դոլարի օտարերկրյա ներդրում չինական ակտիվներում:

Նույն հարցերի պատասխանը՝ համաշխարհային հանրության տեսակետից պայմանավորվում է մի քանի հանգամանքներով: Արդեն տևական ժամանակ է, որ չինական տնտեսությունն այսպես թե այնպես  հանդիսանում է միջազգային խաղացող, ազդում է տնտեսական գործընթացներին, սակայն չկա այդ երկրի վարած տնտեսական քաղաքականության վերահսկողության նկատմամբ որևէ լծակ: Յուանի՝ SDR-ում ընդգրկելու նախապայմանները՝ կապված չինական շուկայի ազատականացման ու պետական միջամտության թուլացման պահանջների կատարման հետ, մի կողմից տալիս են այդ լծակը: Մյուս կողմից, աշխարհի ֆինանսական ինստիտուտների ուշադրությունը սևեռված է հատկապես այն փաստի վրա, որ Չինաստանն աշխարհի առաջ կբացի իր ֆինանսական շուկան ու կկատարի պայմաններից մեկը՝ յուանի փոխարժեքի խիստ ֆիքսացիայի թուլացումը: Մասնավորապես, մասնակցությունը զամբյուղին ենթադրում  է, որ Չինաստանի Ազգային բանկը օտարերկրյա ներդրողին պետք է նույն թափանցիկությունն ապահովի, ինչն ապահովում են Ֆեդերալ ռեզերվային համակարգն ու Եվրոպական կենտրոնական բանկը:

Ստացվում է, որ Չինաստանը մի կողմից, համաշխարհային հանրությունը մյուս կողմից կարողանում են կոմպենսացնել փոխադարձ շահերը և պահանջմունքները՝ ԱՄՀ որոշմանը տալով երկակի նշանակություն:

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: