ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չինաստանն առաջարկում է ստեղծել ազատ առևտրի գոտի ՇՀԿ շրջանակներում

Շանհայան համագործակցության կազմակերպության մասնակից երկրները քննարկում են ՇՀԿ շրջանակներում ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը։ Այս մասին կազմակեպության անդամ պետությունների վարչապետերի խորհրդի ընդլայնված նիստին հայտարարել է Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը։

«Քիչ առաջ նեղ կազմով նիստի ընթացքում մենք պայմանավորվեցինք, որ հանձնարարենք առևտրի և էկոնոմիկայի նախարարներին մշակել լուրջ, հստակ միջոցառումներ՝ ուղղված ՇՀԿ շրջանակներում ազատ առևտրի գոտու ստեղծմանը՝ ստեղծելու ավելի բարենպաստ պայմաններ ՇՀԿ շրջանակներում առևտրի զարգացման համար»,- ասել է Լի Կեցյանը։

Նա նաև կոչ է արել առևտրի նոր ձևեր փնտրել։ «Առաջարկում եմ հնարավորինս արագ ստեղծել ՇՀԿ-ում էլեկտրոնային առևտրի առևտրաարդյունաբերական ասոցիացիա, ՇՀԿ մասնակից երկրների ձեռնարկություններին տրամադրել պայմաններ՝ օպերատիվ անդրսահմանային գործողությունների համար»,- հայտարարել է Չինաստանի վարչապետը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: