Ի՞նչ արժե ամանորյա սեղանը
Սուջուխ, բաստուրմա, խմորեղեն, զեյթուն, պանրի ու երշիկեղենի տեսականի, խմիչք ... չմոռանալ խոզի բուդը: Այս ուտելիքներն են համարվում միջին վիճակագրական հայկական ընտանիքի ամանորյա սեղանի «զարդերը». «զարդեր», որոնք շատ թանկ են նստում մեզանից յուրաքանչյուրի վրա:
Չնայած նախատոնական հայաստանյան հասարակությունն ունի բնավորություն կա՛մ խուսափելու նախապես ասել, թե ինչ է պատրաստվում մատուցել տոնական սեղանին, կա՛մ խոսել դրա մասին՝ իբրև շատ չափավոր, «նախորդ տարվանից տարբերվող» երևույթի: Նախորդ տարիների փորձը, սակայն, ցույց է տալիս, որ կենացները գնալով թեժանում են:
Եվ այսպես, որքա՞ն արժե միջին ամանորյա սեղանը:
Սկսենք ամենակարևորից, որը թերևս քչերի տանն է բացակայում՝ խոզի ապխտած բուդը: Նվազագույն հաշվարկներով հայ ընտանիքների սիրելի Ամանորի անբաժան ընկերն արժե 25-30 հազար դրամ, որոշ դեպքերում՝ խոզի բդի արժեքը հավասարվում է ամանորյա սեղանի ողջ արժեքի կեսին: Չարազեղենի համեստ ընտրությամբ կարելի է «տեղավորվել» 8-10 հազար դրամի շրջանակներում: Ամանորյա կոնֆետները, որպես կանոն, ընտրվում են թանկ տեսականուց՝ միջին արժեքը մեկ 1 կիլոգրամի դիմաց 5000 դրամ:
Եթե ամանորյա տրամադրությունը բարձր պահելու «երաշխիք» խմիչքների հարցում սահամանփակվենք միայն օղի-գինի-կոնյակ եռահամադրությամբ, ապա անհրաժեշտ գումարը կկազմի նվազագույնը 15 հազար դրամ, իսկ եթե հանկարծ դրանց գումարվեն տարատեսակ այլ գունավոր խմիչքներ, 20 հազարի շեմը կանցնենք հաստատ:
Ամանորյա ավանդականների շարքերն անցած բլինչիկների, կիևյալ կոտլետների ու իշլի ֆյութաների համար կպահանջվի նվազագույնը 20 հազար դրամ: Երշիկեղենի շատ համեստ ընտրությամբ կարելի է սահմանափակվել 10 հազար դրամով: Եվս մեկ 20 հազար դրամ ամանորյա կրքերը զովացնելու համար՝ հանքային ու ոչ հանքային ընմպելիքների միջոցով ու հունվարի 7-8-ից հետո կրկին կկանգնենք նույն փաստի առաջ՝ անիմաստ ծախսերի, ավելորդ ճոխությունների, որոնցով միմիայն վնասում ենք մեր ստամոքսները:
Ինչևիցէ, զերծ մնալով ավելորդ քննադատությունից, կարելի է եզրակացնել, որ միջին ամանորյա սեղանն արժե 130-150 հազար դրամ. մեկ ամսվա ամբողջ աշխատավարձ, իսկ շատ դեպքերում՝ դեռ մի բան էլ ավելի:
Այսպիսին ենք մենք՝ հայերս, ծախսող ու հյուրասեր, քանզի ամանորյա մթերքների այս առատության գերնպատակը հարևաններին ու բարեկամներին, ընկերներին ու գործընկերներին հավուր պատշաճի հյուրասիրելն է, կամ ...
Շնորհավորում ենք գալիք տոներն ու մաղթում քաջառողջություն ու ամանորյա գնումներն ըստ պահանջի կատարելու հնարավորություն:
այլ նյութեր այս թեմայով
- ՀՀ երկարաժամկետ վարկային վարկանիշը S&P Global Ratings–ը բարձրացրել է Այն, ըստ S&P–ի, մի կողմից արտացոլում է Հայաստանի տնտեսական աճի լավ հեռանկարները և բյուջետային ցուցանիշների բարելավումը,...
- Fitch գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշը Նշվել է, որ վարկանիշի բարձրացումը հենվում է մի շարք կարեւոր գործոնների վրա, որոնց թվում Fitch-ը նշել է կայուն տնտեսական...
- Հայաստանից Wildberries-ում ապրանքների վաճառքը 2023թ-ի առաջին կիսամյակում աճել է 50%-ով Վաճառքի թոփ հնգյակում են սնունդը (163,6 մլն ռուբլի կամ 687.12 մլն դրամ), կոշիկը (135 մլն ռուբլի կամ 567 մլն դրամ), հագուստը...
- Հայաստանից ցորենի և ձեթի արտահանումն արգելվեց 6 ամսով Որոշումն ընդունվել է Հայաստանի պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովման համատեքստում։
- Վերաֆինանսավորման տոկոսադրույքը ՀՀ-ում նվազեցվեց ԿԲ սպասումների գործողության վրա ազդող գործոնների, հիմնականան մեսիջների և ձևավորված սպասումների շուրջ «Հայացք»...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 14%
Քամի՝ 2,06 կմ/ժ