ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ արժե ամանորյա սեղանը

Սուջուխ, բաստուրմա, խմորեղեն,  զեյթուն, պանրի ու երշիկեղենի տեսականի, խմիչք ... չմոռանալ խոզի բուդը: Այս ուտելիքներն են համարվում միջին վիճակագրական հայկական ընտանիքի ամանորյա սեղանի «զարդերը». «զարդեր», որոնք շատ թանկ են նստում մեզանից յուրաքանչյուրի վրա:

Չնայած նախատոնական հայաստանյան հասարակությունն ունի բնավորություն կա՛մ խուսափելու նախապես ասել, թե ինչ է պատրաստվում մատուցել տոնական սեղանին, կա՛մ խոսել դրա մասին՝ իբրև շատ չափավոր, «նախորդ տարվանից տարբերվող» երևույթի: Նախորդ տարիների փորձը, սակայն, ցույց է տալիս, որ կենացները գնալով թեժանում են:

Եվ այսպես, որքա՞ն արժե միջին ամանորյա սեղանը:

Սկսենք ամենակարևորից, որը թերևս քչերի տանն է բացակայում՝ խոզի ապխտած բուդը: Նվազագույն հաշվարկներով հայ ընտանիքների սիրելի Ամանորի անբաժան ընկերն արժե 25-30 հազար դրամ, որոշ դեպքերում՝ խոզի բդի արժեքը հավասարվում է ամանորյա սեղանի ողջ արժեքի կեսին: Չարազեղենի համեստ ընտրությամբ կարելի է «տեղավորվել» 8-10 հազար դրամի շրջանակներում: Ամանորյա կոնֆետները, որպես կանոն, ընտրվում են թանկ տեսականուց՝ միջին արժեքը մեկ 1 կիլոգրամի դիմաց 5000 դրամ:

Եթե ամանորյա տրամադրությունը բարձր պահելու «երաշխիք» խմիչքների հարցում սահամանփակվենք միայն օղի-գինի-կոնյակ եռահամադրությամբ, ապա անհրաժեշտ գումարը կկազմի նվազագույնը 15 հազար դրամ, իսկ եթե հանկարծ դրանց գումարվեն տարատեսակ այլ գունավոր խմիչքներ, 20 հազարի շեմը կանցնենք հաստատ:

Ամանորյա ավանդականների շարքերն անցած բլինչիկների, կիևյալ կոտլետների ու իշլի ֆյութաների համար կպահանջվի նվազագույնը 20 հազար դրամ: Երշիկեղենի շատ համեստ ընտրությամբ կարելի է սահմանափակվել 10 հազար դրամով: Եվս մեկ 20 հազար դրամ ամանորյա  կրքերը զովացնելու համար՝ հանքային ու ոչ հանքային ընմպելիքների միջոցով ու հունվարի 7-8-ից հետո կրկին կկանգնենք նույն փաստի առաջ՝ անիմաստ ծախսերի, ավելորդ ճոխությունների, որոնցով միմիայն վնասում ենք մեր ստամոքսները:

Ինչևիցէ, զերծ մնալով ավելորդ քննադատությունից, կարելի է եզրակացնել, որ միջին ամանորյա սեղանն արժե 130-150 հազար դրամ. մեկ ամսվա ամբողջ աշխատավարձ, իսկ շատ դեպքերում՝ դեռ մի բան էլ ավելի:

Այսպիսին ենք մենք՝ հայերս, ծախսող ու հյուրասեր, քանզի ամանորյա մթերքների այս առատության գերնպատակը հարևաններին ու բարեկամներին, ընկերներին ու գործընկերներին հավուր պատշաճի հյուրասիրելն է, կամ ...

Շնորհավորում ենք գալիք տոներն ու մաղթում քաջառողջություն ու ամանորյա գնումներն ըստ պահանջի կատարելու հնարավորություն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 71%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    11 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: