ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրաքյան Ռամադին ազատագրվել է ԻՊ-ից

Իրաքի զորքերը դեկտեմբերի 27-ին ազատագրել են «Իսլամական պետության» գրոհայիններից Ռամադիի նախկին կառավարական համալիրը, որտեղ գտնվում էր գրոհայինների հենակետը, հայտնել է Reuters գործակալությունը` իրաքյան զինվորականների վրա հղումով:

Ըստ որոշ տվյալների, ԻՊ գրոհայինները փախել են քաղաքից հյուսիս-արևելյան ուղղությամբ:

«Հսկողության հաստատումն այդ համալիրում նշանակում է, որ ԻՊ գրոհայինները պարտվել են Ռամադիում: Հաջորդ քայլը կլինի դիմադրության լոկալ օջախների չեզոքացումը, որոնք դեռ կարող են լինել քաղաքում»,-ասել է Իրաքի ԶՈւ ներկայացուցիչ Սաբահ ալ Նումանին:

«Համալիրը մեր լիակատար հսկողության տակ է, այստեղ ԻՊ գրոհայիններ չկան»,-ասել է նա:

Ռամադիի գրավումը 2014-ից ի վեր իրաքյան զինված ուժերի ամենամեծ հաջողություններից մեկն է: Ռամադիի գրոհը սկսվել էր նոյեմբերի սկզբին, սակայն դանդաղ էր առաջ գնում, քանի որ կառավարությունը, ջանալով խուսափել միջդավանական բախումներից քաղաքի սունի բնակչության հետ, որոշել էր հրաժարվել շիաների մարտունակ աշխարհազորից, որի օգնությամբ հաջողվել էր գրավել Տիկրիտը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: