ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սլովակիան հրաժարվում է ընդունել մահմեդկան փախստականներին

Սլովակիայի կառավարությունը հայտարարել է, որ հրաժարվում է ընդունել մահմեդկան փախստականներին գերմանական Քյոլնում և մյուս քաղաքներում Ամանորի գիշերը տեղի ունեցած զանգվածային հարձակումների և սեռական ոտնձգությունների պատճառով:

«Մենք չենք ցանկանում, որ Սլովակիայում կրկնվի այն, ինչ կատարվեց Գերմանիայում», -հայտարարել է երկրի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն՝ անդրադառնալով միջադեպին: Ըստ նրա` Բրատիսլավան այժմ մտադիր է ոչ միայն շարունակել վիճարկել փախստականների ընդունման պարտադիր քվոտաները ԵՄ-ում, այլ նաև կխոչընդոտի երկրում մեկուսացած մահմեդական համայնքի ստեղծմանը, գրում է Deutsche Welle-ն:

Նույն ոգով է արտահայտվում նաև Լեհաստանը: Լեհաստանի կառավարության ղեկավար Բեատա Շիդլոն հայտարարել է, որ այն, ինչ կատարվում է Գերմանիայում, ցույց է տալիս, որ ներգաղթյալների խնդիրը շատ ավելի բարդ է, քան կարծում էին եվրոպացի առաջնորդները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    19 C°
     
    29°  16° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: