ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վարչապետն ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարարին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար, հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովին: 
ՀՀ վարչապետը և ՌԴ տրանսպորտի նախարարը քննարկել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Այս առումով երկուստեք բարձր է գնահատվել հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը: Զրուցակիցներն արձանագրել են հանձնաժողովի 16-րդ նիստի հանձնարարականների կատարման բարձր մակարդակը և պայմանավորվածություն ձեռք բերել՝ հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել 2016 թ. հուլիսին Սանկտ Պետերբուրգում: 
Առևտրատնտեսական կապերի սերտացման համատեքստում կողմերը քննարկել են տարածաշրջանային նշանակություն ունեցող ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հեռանկարները: Ռուսական կողմը կարևորել է Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը և պատրաստակամություն հայտնել ուսումնասիրել հնարավոր մասնակցության հարցը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Վերին Լարսի անցակետում բեռների և տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպման գործընթացի արագացման խնդրին և քննարկել հարցի լուծման հնարավոր տարբերակները: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    26 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: