ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը կարևորում է ԵՄ-ի հետ քաղաքական երկխոսության շարունակականությունը. Շարմազանով

ՀՀ-ն և ԼՂՀ-ն ղարաբաղյան հակամարտության հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից են` երեք հայտնի սկզբունքների հիման վրա: Խնդրի ռազմական լուծման ցանկացած փորձ դատապարտելի է և անթույլատրելի:

Տալլինում  Էստոնիայի Հանրապետության Ռիիգիկոգուի առաջին փոխնախագահ Հելիր-Վալդոր Սիդերի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Էստոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը:  Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության զարգացումը:

Էդուարդ Շարմազանովն իր երախտագիտությունն է հայտնել էստոնական կողմին Տալլինում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսի անցկացման հարցում ցուցաբերած աջակցության համար: ԱԺ փոխնախագահը նշել է, որ անցյալ տարի Տալլինի Սուրբ Յանի եկեղեցում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված «Քեզ հետ, Հայաստան» համերգին իր հրավերով ներկա են եղել նաեւ Էստոնիայի խորհրդարանի նախկին փոխնախագահ Լայնե Ռանդյարվը և բնապահպանության նախկին նախարար Մատի Ռայդման:

Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանը կարևորում է ԵՄ-ի հետ քաղաքական երկխոսության շարունակականությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասում տիրող աշխարհաքաղաքական իրավիճակին:

Էդուարդ Շարմազանովը Հելիր-Վալդոր Սիդերին հրավիրել է 2016 թվականին պաշտոնական այց կատարել Հայաստան:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    27 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: