ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջան. սոցիալ-տնտեսական բողոքը կվերաճի՞ քաղաքականի

Բրիտանական նավթագազային British Petroleum ընկերությունը կապված նավթի գների անկման հետ հայտարարել է առաջիկա 2 տարվա ընթացքում ածխաջրածինների հետախուզության և արդյունահանման բաժնի 4 հազար աշխատակիցների կրճատման մասին: Ընկերության տարածած հայտարարությունում նշվում է, որ կրճատումները վերաբերելու են նաև Ադրբեջանի մասնաճյուղին: Ինչպես ցույց է տալիս ընկերության իրականացրած նախկին կրճատումների վիճակագրությունը, աշխատանքից կզրկվեն հիմնականում ադրբեջանական մասնաճյուղի տեղացի աշխատակիցները: Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, BP-Azerbaijan-ում արդեն կրճատման տակ են հայտնվել 50 աշխատակից:

Սակայն բրիտանական ընկերությունը միակը չէ, որ նավթի գների անկման պայմաններում «խթանում» է գործազրկությունը: Այս հարցում բավականին ակտիվ են նաև տեղական իշխանությունները: Այսպես, Սումգայիթի իշխանությունները վճռական պայքար են սկսել տեղի փոքր և միջին ձեռնարկությունների դեմ: Մասնավորապես տեղական իշխանությունները որոշել է փակել քաղաքի կենտրոնական փողոցներից մեկի բոլոր խանութները՝ մոտ 270 առևտրի կետ: Իշխանությունների այս նախաձեռնության արդյունքում աշխատանքից զրկվում են հարյուրավոր մարդիկ, գրում է haqqin.az-ը:

Ադրբեջանի Կենտրոնական բանկն իր հերթին հայտարարել է, որ վերացնում է փոխանակման կետերի արտոնագրերը և պահանջել է դադարեցնել գործունեությունը: Դա նշանակում է, որ Ադրբեջանում 6 հազար աշխատատեղ փակվել է: Որպես նման որոշման պատճառ նշվում է մանաթի արժեզրկումը և այն, թե իբր արհեստական թանկացումները փոխանակման կետերն են ստեղծում:

Գնաճի պայմաններում ամբողջ երկրում բազմաթիվ առևտրի կետեր ևս ստիպված են փակվել կամ սահմանափակել ապրանքների վաճառքը: Իրենց աշխատանքը ժամանակավորապես դադարեցրել են հատկապես կենցաղային տեխնիկայի խանութները, անգամ դեղատները: Միևնույն ժամանակ մթերային խանութները սահմանափակել են արտասահմանյան ապրանքների վաճառքը:

Աշխատատեղերը կրճատվում են ոչ միայն մասնավոր սեկտորում, այլ նաև պետականում: Բաքվում արդեն քննարկվում է արտերկրում դիվանագիտական մի շարք ներկայացուցչություններ փակելու հարցը։

Գնաճի ֆոնին գործազրկության մեծացման պայմաններում Ալիևի վարչակարգի ստեղծած վախի մթնոլորտն անգամ չի զսպում ադրբեջանցիներին բողոքի ակցիաներ անցկացնելու ամբողջ երկրում: Գնաճի և գործազրկության դեմ բողոքում են Լենքորան, Ֆիզուլի, Սիյազան և Ագջաբեդին շրջանների բնակչները: Չնայած ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները արդեն հայտարարել են, որ այդ բողոքի ակցիաների հետևում ոչ մի քաղաքական ուժ չկա, այնուամենայնիվ շարքային ադրբեջանցիների սոցիալական բողոքը ադրբեջանական իշխանությունները օգտագործում են տեղի մի շարք ընդդիմադիր գործիչների ձերբակալության համար, օրինակ՝ Լենքորանում ձերբակալվել է ընդդիմադիր գործիչ՝ Նիզամ Հասանլին:

Իշխանությունների նման քաղաքականության արդյունքում չի բացառվում, որ ադրբեջանցիների սոցիալ-տնտեսական բողոքի ակցիան վերածվի նաև քաղաքականի:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: