ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչպե՞ս կբաշխվեն թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերն անապահով ընտանիքներին

DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կտրամադրվեն այն ընտանիքներին, ովքեր 2015 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ 34.6 և ավելի անապահովության միավորով հաշվառված են անապահովության գնահատման համակարգում, թվով՝ 46494  ընտանիք:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական  հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։

Օգնությունը հատկացվում է անվճար և բաշխվելու է սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների և բաժինների (նախկինում` «Փարոս») կողմից` նախօրոք նրանց տրամադրված` ըստ տարածքային մարմինների և ըստ հասցեների ձևավորված օգնության բաշխման ցուցակների միջոցով:

Օգնությունը կարող է ստանալ ցուցակի մեջ ընդգրկված անձը կամ նրա ընտանիքի սոցիալական անձնագրում հաշվառված չափահաս անդամներից մեկը` տարածքային գործակալության կամ բաժնի համապատասխան աշխատողին ներկայացնելով ընտանիքի սոցիալական անձնագիրը և իր անձնագիրը:

Անձի կողմից օգնության ստացման անհաղթահարելի դժվարության (հիվանդության, ծերության, հաշմանդամության, անշարժունակության) դեպքում, տվյալ տարածքը սպասարկող գործակալության կամ բաժնի իմացությամբ, օգնություն կարող է ստանալ շահառուի հետ ազգակցական կապ ունեցող այն քաղաքացին, ով գործակալություն կամ բաժին կներկայացնի իր և շահառուի անձնագրերը, շահառուի ընտանիքի սոցիալական անձնագիրը, ինչպես նաև նրա կողմից գրված օգնության ստացման մասին լիազորագիրը (առանց նոտարական վավերացման):

Օգնության բաշխման ժամանակահատվածում իր մշտական բնակության վայրից բացակայող  ընտանիքը չի կարող ստանալ օգնությունը:

Ցուցակներում ընդգրկված ընտանիքների օգնության բաշխման ժամկետների և պայմանների մասին իրազեկումը կիրականացնեն տարածքային գործակալությունները և բաժինները` օգտագործելով տեղեկատվական բոլոր հնարավոր միջոցները:

Հիշեցնենք, որ 2015 թվականի դեկտեմբերի 24-ին ընդունված N 1532-Ն որոշմամբ ՀՀ կառավարությունը սահմանել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սոցիալապես անապահով ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն հատկացված DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի բաշխման կարգը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: