ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Համաշխարհային տնտեսությունը խնդիրների փաթեթավորված լուծման կարիք ունի

Տնտեսական լրահոսն արդեն ամեն օր մեկնարկում է բացասական լուրերով, որոնց պարտադիր մասն են կազմում նավթի համաշխարհային գների, միջազգային բորսաների ու արժութային անկումների մասին տեղեկատվությունները: Գլոբալ տնտեսության հիմնական խաղացողների համար համաձայնությունների ձեռքբերումն օրեցօր դառնում է օրհասական: Մինչդեռ այդ ուղղությամբ, կարծես ոչինչ չի ձեռնարկվում, իսկ այն, ինչ արվում է, առայժմ մեծացնում է այդ երկրների միջև միջև անջրպետը:

Այսօր՝ հունվարի 18-ին, Իրանի նկատմամբ պատժամիջոցների արագ վերացման լուրերի համատեքստում նավթի գներն անցան մեկ բարելի դիմաց կազմել է 28.77 դոլար Brent տեսակի և 29.33՝ WTI տեսակի ֆյուչերսների համար: Տարբեր փորձագիտական շրջանակներում քննարկվում է նավթի գների՝ 25 դոլարի շեմի անցման մասին, իսկ որոշ երկրներ, ինչպիսին է Ղազախստանն, իրենց բյուջետային հաշվարկներում հիմնվել են 20 դոլար/ բարել գնի վրա:

Նավթի համաշխարհային գների բացասական կանխատեսման համար հերթական ալիք կլինի Սաուդյան Արաբիայի նոր որոշուման հետ կապված: Այդ երկիրը որոշել  է ինքնիշխան ֆոնդ ստեղծել նավթային հարստությունը կառավարելու համար, ինչի համար Սաուդյան Արաբիայի իշխանությունները երկրի բիզնես միջավայրից առաջարկների են սպասում: Գաղտնիք չէ, որ դեռևս նախորդ տարվանից ՕՊԵԿ անդամ-երկրների ցանկում այս երկիրը տիրապետում է նավթի արդյունահանման ծավալների առյուծի բաժնին:

Տարբեր շրջանակներում խնդրի լուծումը դիտարկվում էր նշված երկու և առհասարակ ՕՊԵԿ անդամ մնացած երկրների միջև նավթի արդյունահանման ծավալների շուրջ համաձայնեցված որոշման տեսքով, ինչը գրեթե բացառապես հօդս ցնդեց տարեսկզբյան Իրան-Սաուդյան Արաբիա այլ հարթության կոնֆլիկտի ի հայտ գալով: Մյուս կողմից, նավթային ինքնիշխան նոր ֆոնդի ստեղծումը ևս վկայում է այն մասին, որ նավթի արդյունահանման նվազեցում Սաուդյան Արաբիայից սպասելի չէ:  Իրանն էլ իր հերթին, դեռ 2015-ի վերջից հանդես է գալիս շուրջ մեկ միլոն բարելով նավթի արտահանումը մեծացնելու հայտարարություններով:

Լճացման վտանգի տակ կանգնած նավթի համաշխարհային շուկայի ազդեցությունը մի կողմից, առանձին երկրների կողմից վարվող ֆինանսական կամակոր քաղաքականությունը մյուս կողմից մեծ հարված են հասցնում արժութային գլոբալ շուկային: Այս դեպքում մասնավորապես խոսքը վերաբերում է չինական ֆոնդային բորսային, որը դեռևս 2015թ. հունվարից վերածվել է համաշխարհային ֆինանսական շուկայի յուրօրինակ «դիրիժորի» դերում: Ու եթե նախկինում բացահայտ դժգոհություններ չինական ֆոնդային քաղաքականության հանդեպ հայտնում էին ԱՄՆ ու արևմտամետ այլ երկրներ, այսօր արդեն իրենց արևելյան գործընկերոջը բողոքի նոտա են հղում ռուսաստանյան փորձագիտական շրջանակները: Նման դժգոհությունն օբյետիվ է. երկար ժամանակ չինական յուանը, պետական միջամտությամբ բավական ցածր մակարդակի վրա պահելը, կարծես թե առևտրային պատերազմի երանգ էր ստացել ԱՄՆ ու Չինաստանի միջև: Մինչդեռ յուանի կուրսը լողացող թողնելու արդեն կարելի է ասել իմիտացիան ու դրանից հետո այդ արժույթի նկատմամբ անորոշ մնացած պետական քաղաքականությունն արդեն հարում է նաև այլոց շահերը: Չինական ֆոնդային բորսաներն այսօր ևս բացվել են անկումով՝ ռուբլու վրա ունեցած արդեն հայտնի հետևանքներով:

Միանգամից անցում կատարելով չինական տնտեսությանը՝ պետք է նշել, որ համաշխարհային առևտրում այդ երկրի ունեցած ծավալներն այնքան մեծ են, որ ցանկացած բացասական լուր միանգամից ազդում է աշխարհատնտեսության անկյունաքարային ռեսուրսների շուկայի վրա: Որպես ամենաթարմ օրինակ՝ վերցնենք հենց նավթի գները, որի անկման երկրորդ խթանիչն արդյունահանման աճող ծավալներից հետո, հենց չինական տնտեսության անկումն է՝ այդտեղից նավթի պահանջարկի նվազման սպասումներով: Այսինքն՝ ստացվում է բավական բարձ դրություն, որտեղ խնդիրները բավական փոխկապակցված են:

Ստեղծված քաոսն ակնհայտ է: Փոքր ինչ մխիթարական է այն հանգամանքը, որ նախորդ ճգնաժամային իրավիճակների հետ համեմատ, պատճառահետևանքային կապը հիմնական խնդիրների միջև ավելի քան հստակ է: Նկատելի է նաև, որ իրավիճակ թելադրող պետություններից յուրաքանչյուրը միայնակ է ուզում հանդես գալ իրավիճակը հարթողի դերում, քանզի դրա արդյունքում հնարավոր է ամրապնդել սեփական դիրքերը համաշխարհային տնտեսությունում: Մինչդեռ, հաշվի առնելով խնդիրների փաթեթավորված լուծումներ տալու անհրաժեշտությունը, դրանք միայնական լուծելու հնարավորության շուրջ կասկածները ևս բավական մեծ են:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: